22.03.2018 | 
Հովհաննես Քաջազնունի. մարդը, քաղաքացին, գործիչը
Հովհաննես Քաջազնունի. մարդը, քաղաքացին, գործիչը
Մարտի 22-ին Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Հովհաննես Քաջազնունի. մարդը, քաղաքացին, գործիչը» խորագրով հանդիպում-քննարկումը:

Հանդիպումը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին լրագրող, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ։ 

 

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց Քաջազնունու կյանքը, այն դժվարին ուղին, որը սպասվում էր վարչապետին: Հովհաննես Քաջազնունին դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը, ով առաջին դեմքն էր հանրապետությունում։ Նա Երևանի հատակագծի կազմման հարցերում օգնել է Ալ. Թամանյանին։

 

Անդրադարձ կատարվեց նրա աշխատություններից «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» վերնագրով աշխատությանը, որը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։ Թաթուլ Հակոբյանը խոսեց այս գրքի մասին, որի վերահրատարակությունը կազմակերպել էր հենց ինքը։ Բանախոսը նշեց, որ վերնագիրը այդքան էլ չի համապատասխանում գրքի բովանդակությանը։ Շեշտադրեց այն, որ նպատակը բնավ էլ դաշնակցությանը քննդատելը չի եղել։

Պարոն Հակոբյանը, ամփոփելով իր ելույթը, նշեց, որ ինքը, պատմաբան չլինելով հանդերձ, մշտապես հետաքրքրված է պատմությունով, սակայն իրեն իրականում հետաքրքրում է պատմության չգրված մասը։ Հանդիպման ավարտին ներկաները իրենց հարցերը ուղղեցին բանախոսին։

 

Քննարկմանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր ամբիոններից: Ինչպես նաև ներկա էին ֆակուլտետի փոխդեկաններ Վ. Հակոբյանը և Հ. Մխոյանը։

 

Հեղինակներ՝ Մանուշակ Գևորգյան և Սիրանուշ Բաղումյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին