Մարտի 21-ին ԵՊՀ 8-րդ մասնաշենքի 305 լսարանում Անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Հարությունյանը խոսեց մի ուղղության մասին, որը ներառված չէ ուսումնական ծրագրում, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացնում թերապիայով հետաքրքվող ուսանողների շրջանում:
Դասախոսությանը ներկա էին մոտ 50 ուկնդիրներ: Քննարկվեցին նարրատիվ հոգեբանության ակունքները, հիմնական հասկացությունները, հետո անցում կատարվեց բուն նարրատիվ թերապիային և ավելի պրակտիկ հարցերի:
Միջոցառման կազմակերպիչ Շ.Ղամբարյանը կարևորեց միջոցառումը՝ նշելով ,որ շնորհիվ ՈՒԳԸ-ի և հ.գ.դ. Սվետլանա Հարությունյանի ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողները կարողացան հիմնարար գիտելիքներ ստանալ նարրատիվ թերապիայից, և հուսով է՝ հետագայում դրանք կկիրառեն իրենց պրակտիկ աշխատանքներում:
Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան