23.03.2018 | 
Բջջային քիմիա
Բջջային քիմիա
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է «Բջջային քիմիա» խորագրով սեմինարների շարքը:

Մարտի 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված «Բջջային քիմիա» սեմինարների շարքի երկրորդ սեմինարը, որը ներկայացրեց ԵՊԲՀ ԸԲ ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող՝ Արման Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց բջջում բավական կարևոր դեր ունեցող մինորային նուկլեոտիդների մասին:

 

«Ապոպտոզը բջջի ծրագրավորված մահն է, որը գործարկվում է կա՛մ ֆիզիոլոգիական ազդակների ազդեցության ներքո, կա՛մ ախտաբանական ազդակների ազդման հետևանքով»,-նշեց իր խոսքում Արման Հովհաննիսյանը:

 

Սակայն ինչպե՞ս դրդել քաղցկեղածին բջիջներին ինքնուրույն գնալ այդ քայլին : Սեմինարի ընթացքում նշվեցին մի քանի եղանակներ, որոնցից էր նուկլեինաթթուներում հանդիպող մինորային նուկլեոտիդների մոդիֆիկացիան: Այս մինորային նուկլեոտիդներից կարելի է ստանալ նոր սերնդի դեղեր, և դրանց առավելությունը կայանում է նրանում, որ նուկլեոտիդային դեղամիջոցները քիչ տոքսիկ են:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին