28.03.2018 | 
Այց գիտահետազոտական լաբորատորիաներ
Այց գիտահետազոտական լաբորատորիաներ
Մարտի 28-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի կողմից երկրորդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել էր շրջայց ամբիոնի գիտահետազոտական լաբոտորիաներ:

Ամբիոնի վարիչ պարոն Հարությունյանը նշեց, որ նման նախաձեռնությունը շատ կարևոր է հետագայում ամբիոնային մասնագիտացում ընտրելու համար: Ամբիոնում գիտական աշխատանքները ներկայումս տարվում են հետևյալ հիմնական ուղղություններով.

 

ա) Կատալիտիկորեն և կենսաբանորեն ակտիվ կոմպլեքս միացությունների սինթեզ և հետազոտություն:

բ) Անօրգանական միացությունների ստացում, հատկությունների հետազոտություն և կիրառման ոլորտների որոնում:

գ) Ծածր ջերմաստիճանային քիմիական տեղափոխության ռեակցիաների ուսումնասիրություն:

դ) Լուծույթների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրություններ:

ե) Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի և նմուշապատրաստման նոր հիբրիդային հանքապոլիմերային կլանիչների սինթեզ և ուսումնասիրում:

զ) Բնական կլանիչների վերափոխում և կիրառում:

է) Բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) պրոցեսների՝ կինետիկայի հետազոտություն և կերամիկական կոմպոզիցիոն նյութերի սինթեզի նոր ուղիների մշակում:

 

«Վերջերս մեծ ուշադրություն ենք դարձնում բնական կլանիչներին ՝ ուսումնասիրելով դրանց կլանող հատկությունները: Պատճառը դրանց՝ որպես միջավայրից ծանր մետաղների կորզող և շրջապատը , ջրամբարները, արտեզյան ջրերը ախտոտումից մաքրող նյութեր, լինելն է»,- իր խոսքում նշեց պարորն Հարությունյանը:

 

Ուսանողներին ամբիոնում կատարվող աշխատանքներին առավել հանգամանալից ծանոթացրին ամբիոնի դոցենտ  Բեգլարյան Հայկը, ասիստենտ Մանգասարյան Լուսինեն և ասպիրանտ  Զաքարյան Մարիետան:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին