Օրերս ամփոփվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովի հայտերը: Մասնագիտական գրախոսման արդյունքում զեկուցման հնարավորություն են ստացել աշխարհի 14 երկրի 55 արտասահմանցի հայտատուներ, իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի 32 տարբեր ուսումնական հաստատություններից ստացված ավելի քան 547 հայտերից զեկուցման է երաշխավորվել 464-ը:
Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա ս/թ ապրիլի 16-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում, ինչին կհաջորդեն աշխատանքները մասնագիտական բաժանմունքներում: Միջազգային գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա ս/թ ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:
ՈՒԳԸ միջազգային 5-րդ տարեկան գիտական նստաշրջանի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: