08.04.2018 | 
Ինչպե՞ս մասնակցել միջազգային դատախաղերի
Ինչպե՞ս մասնակցել միջազգային դատախաղերի
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում մեկնարկեց եռօրյա սեմինարների շարքը` «Ինչպե՞ս մասնակցել միջազգային դատախաղերի» խորագրով:

Սեմինարների շարքը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի համատեղ ջանքերով: Սեմինարը վարեց նույն ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանը, ով բազմիցս մարզել է ֆակուլտետի` միջազգային դատախաղերում հանդես եկող թիմերը:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հանդես է գալիս միջազգային հարթակներում և արձանագրում է շատ լուրջ հաջողություններ:
Ուսանողները հնարավորություն կունենան ձեռք բերելու այն բոլոր գիտելիքները, որոնք կօգնեն դատախաղ - մրցույթներին պատշաճ մասնակցելու և ներկայանալու համար:
Սեմինարների շարքի առաջին օրը նվիրված էր աշխարհում հայտնի դատախաղ - մրցույթների ներկայացմանը: Քննարկվեցին դատախաղերի ժամանակացույցները, անհրաժեշտ պայմանները և յուրաքանչյուր մանրուք դրանց մասին :
Հաջորդ երկու օրերը նվիրված կլինեն դատախաղերի գրավոր և բանավոր փուլերին պատրաստվելուն:
Ներկաները փաստեցին, որ նման միջոցառում նախատեսելը բացառիկ է իր բնույթով, քանի որ դատախաղերի մասնակից ուսանողներին անգլերենից, իրավական մտածողությունից և գիտելիքներից զատ անհրաժեշտ է նաև փորձառություն, ինչը կարելի է ձեռք բերել սեմինարների այս շարքի միջոցով:
Սեմինարներին հաջող և պարտաճանաչ մասնակցած ուսանողներին տրվելու են վկայականներ, իսկ առավել ակտիվ մասնակիցները հետագա հնարավորություն են ունենալու  համալսարանի` դատախաղ - մրցույթներում հանդես եկող թիմերի կազմում հանդես գալու:

 

Հեղինակ` Լեյլի Թադևոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին