09.04.2018 | 
Այց Հարկադիր կատարման ծառայություն
Այց Հարկադիր կատարման ծառայություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Կարիերայի կետրոնի նախաձեռնությամբ ուսանողները այցելեցին Հարկադիր կատարման ծառայություն:

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Կարիերայի կենտրոնի և Ուսանողական գիտական ընկերության համագործակցության շրջանակներում ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները ս/թ ապրիլի 9-ին հյուրընկալվեցին Հարկադիր կատարման ծառայությունում: Հանդիպում-քննարկումը վարեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

 

Հանդիպում-քննարկման ընթացքում Արմեն Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց Հարկադիր կատարման ծառայության հիմնական գործառույթները, հարկադիր կատարողի մասնագիտության դերն ու նշանակությունն իրավական համակարգում, անդրադարձավ կատարողական վարույթների առանձնահատկություններին և ներկայացրեց Ծառայության փորձը միջազգային ասպարեզում, որից հետո պատասխանեց ուսանողների հարցերին:

 

 

Այնուհետև ուսանողները շրջեցին Ծառայության մի քանի բաժիններում, ծանոթացան դրանց աշխատանքներին և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Այցի ընթացքում ուսանողները եղան նաև Ծառայության թանգարանում և ծանոթացան դրա 20-ամյա պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը:

 

Հեղինակ՝ Լեյլի Թադևոսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին