16.04.2018 | 
Ուսանողական, Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Կայացավ ՈՒԳԸ միջազգային 5-րդ գիտական նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ այս գիտաժողովը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության հիմանադրման 100-ամյակին: Բացի այդ, նա փաստեց, որ այս գիտաժողովը ՈՒԳԸ կողմից կազմակերպված գիտական միջոցառումներից ամենամասշտաբայինն է և´ մասնակիցների, և´ կազմակերպչական կոմիտեի անդմաների, և´ աջակցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի, և´ մասնագիտական բաժանմունքների թվի տեսանկյունից:

 

 

 Մհեր Հակոբյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, ՈՒԳԸ ողջ թիմին՝ կատարված աշխատանքի համար, ԵՊՀ ռեսկտորատին և ֆակուլտետային ստորաբաժանումներին՝ ցուցաբերած տեխնիկական, մասնագիտական և հոգեբանական աջակցության համար:

ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը իր ելույթում նշեց, որ ՈՒԳԸ միջոցառումները աչքի են ընկնում կազմակերպվածության բարձր մակարդակով՝ փորձելով ապահովել համապատասխան գիտական մակարդակ:

 

Ելնելով գիտական նստաշրջանի խորագրից՝ բացման արարողության ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորման ընթացքը և պատմական նշանակությունը:

 

Բացման արարողության կհաջորդեն աշխատանքները մասնագիտական բաժանմուքներում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին