18.04.2018 | 
Ուսանողական, Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ՀԱԳԵՑԱԾ ԷՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ՀԱԳԵՑԱԾ ԷՐ
Ավարտվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 5-րդ գիտաժողովի 3-րդ օրվա աշխատանքները:

Գիտական նստաշրջանի երրորդ օրը զեկուցումներ ներկայացրին Իրավագիտության, Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, Քիմիայի, Լեզվաբանության, Պատմության բաժանմունքներում:

 

Քիմիայի բաժանմուքնում նիստը նախագահում էր ք.գ.դ., պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: Քիմիայի ֆակուլտետի Կիրառական քիմիա բաժնի առաջին կուրսի ուսանողուհի՝ Լաուրա Սաթունցը ներկայացրեց «Սպիտակ գինիների ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիական ուսումնասիրությունները»: Հայաստանի արտահանվող արտադրանքի առաջնային ուղղություններից է համարվում գինու և կոնյակի արտադրությունը, և անհրաժեշտ է իմանալ, որ գինիների որակական հատկանիշների մի մասը պայմանավորված է դրանց բաղադրության մեջ առկա ֆենոլային միացություններով: Գինիների որակի և դրանց թորվածքներում ֆենոլային միացությունների քանակի որոշման համար հարմար է կիրառել ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիայի մեթոդներ: Այս մեթոդների միջոցով որոշվել է նմուշներում պոլիֆենոլային որոշ միացությունների ուսումնասիրություններ, և տրվել դրանց վերլուծությունը:

 

Լեզվաբանության արդի հիմնախնդիրների և Միջմշակութային հաղորդակցության ենթաբաժանմունքներում ելույթ ունեցան ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլ նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները և ասպիրանտները։ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ուսանող Եկատերինա Պոռոխնյան իր զեկույցում ներկայացրեց փոխառությունները իսլանդերենում: Քանի որ լեզուն անծանոթ էր ներկաների համար, այն չափազանց հետաքրքրեց բոլորին, ովքեր ևս ցանկություն հայտնեցին սովորել այդ լեզուն:

 

 Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին