19.04.2018 | 
Ուսանողական, Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Զեկուցումները շարունակվեցին տարբեր բաժանմունքներում

Գիտական նստաշրջանի չորրորդ օրը մասնակիցները նույն եռանդով շարունակում են ներկայացնել իրենց զեկուցումները:

 

Փիլիսոփայության և հոգեբանության բաժանմուքնում ներկայացվեց 22 զեկույց ամենատարբեր թեմաներով՝ սկսած տարոնականությունից և նորագույն շրջանի բնագիտական մտքի զարգազման և փիլիսոփայական մտքի վրա ազդեցությունից մինչև հոգեուռուցքաբանությամբ և դեռահասների միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններով: Զեկուցողները ուսանողներ, հայցորդներ և երիտասարդ դասախոսներ էին: Նրանք ներկայացնում էին Հայաստանի և արտերկրի տարբեր համալսարաններ:

 

Աստվածաբանության բաժանմունքում Հայ եկեղեցու պատմության ամբիոն բաժնի Նարինե Գրիգորյանը զեկուցումը Հայաստանում պատկերամարտական շարժման դրսևորումների վերաբերյալ էր: Պատկերամարտությունը, որը համարվում է բյուզանդական ժողովրդական քրիստոնեության  ծնունդ, իր ծաղկման գագաթնակետին հասավ  8-րդ դարում` Լևոն Իսավրացի կայսեր անձնական ցանկությամբ և քաղաքական շարժառիթներով:  Հայ առաքելական եկեղեցին, լինելով տիեզերական եկեղեցու մի մասնիկ, անմասն չմնաց այս շարժումից: Այն տարածվեց մասնավորապես աղանդավորների շրջանում, որոնցից էին մծղնեականներ, պավլիկյանները, թոնդրակյանները:

 

Հայ եկեղեցին պատկերապաշտության և պատկերամարտության պայքարից որդեգրեց  պատկերահարգությունը, ըստ որի` ոչ թե պատկերի նյութին կամ ներկին են երկրպագում, այլ` խորհրդին: Հայ եկեղեցում կարևորվում էր նաև գունային չափորոշիչը` կարմիր, կապույտ, սև և  կանաչ, որոնք խորհրդանշում են երկրի 4 հիմնական տարրերը: Գր. Տաթևացին գունային չափորոշոչին  ավելացրեց նայև ոսկին, որը համարվում էր «անապական հինգերորդ էություն երկնից»: Քանի որ խաչի պաշտամունքը համազգային տեսք էր ստացել 8-9-րդ դարերում և ունեցել էր նախընթաց զարգացման շրջան, և պատկերների պաշտամունքի հարցը հայտնվել էր համազգայնացման շրջանում, պարզ է դառնում, որ ժողովրդի մոտ տարածում կգտներ այն երևույթը, որն առավել տարածված էր: Ե´վ խաչապաշտությունը, և´ պատկերապաշտությունը հասարակության նույն պահանջն էին բավարարում, ունեին նույն նպատակը: Հայ եկեղեցու պաշտամունքի մասը կազմեց խաչապաշտությունը, որը հետագայում էլ մնաց անսասան:

 

Ժուռնալիստիկայի բաժանմուքնում նիստի սկզբում մասնակիցներին ողջունեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և հույս հայտնեց, որ հնչող բոլոր զեկուցումներն ապագայում որակյալ հոդվածներ կդառնան և իրենց տեղը կգնտեն ՈՒԳԸ հոդվածների ժողովածուում: Բաժանմուքում զեկուցումով հանդես եկավ նաև Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Լիանա Մարգարյանը:

 

Ակտիվ քննարկումներով ուղեկցվող նիստը նախագահում էին ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբոինի վարիչ Դավիթ Պետրոսյանը և Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը:

 

 

Հեղինակներ՝ Մարիամ Մանուկյան, Արևիկ Հովհաննիսյան, Քնար Միսակյան

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին