16.04.2018 | 
Ուսանողական, Գիտություն
Ինչպես չանել սոցիոլոգիական հետազոտություն
Ինչպես չանել սոցիոլոգիական հետազոտություն
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն օգնում է հասկանել, թե ինչպես չանել սոցիոլոգիական հետազոտություն:

«Երբ մենք ուսանող էինք, ակտիվ ընտրությունների շրջան էր, ու այդ ժամանակ քննադատություն և թերահավատություն կար սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ»,-ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ պատմեց ֆակուլտետի շրջանավարտ Սոնա Նահապետյանը։ Հետագայում Սոնան փորձել է վերցնել այդ ժամանակ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող ընկերություններից մեկի հարցաթերթերը և վերլուծել։

 

«Ենթադրենք՝ դուք բաժանորդագրվում եք որևէ ամսագրի, որտեղ տպագիր ամսագիրն արժե 25$, էլեկտրոնային տարբերակը՝ 50$, իսկ երկուսը միասին՝ 50$․ ո՞ր տարբերակը կընտրեք։ Հավանաբար ձեզնից շատերը կընտրեն առաջին տարբերակը»,- Սոնան պատմեց ռացիոնալության ծուղակի, մարդկանց գիտակցության ֆրեյմավորման, կոնտեքստների ստեղծման, ուղղորդող հարցերի, հետևաբար նաև ուղղորդված պատասախանների մասին, ինչպես նաև այլ սոցիալ հոգեբանական էֆեկտների մասին, որոնք ազդում են մարդու վրա՝ ինչ-որ հարցի ինչ-որ կերպ պատասխանելու։  Խոսեցինք նաև հարցվողի ու հարցազրուցավարի միջև վստահության ստեղծման և դրա «չարաշահման» արդյունքների մասին․ «Ենթադրենք՝ դուք գնում եք հարցազրույց անելու ընտրությունների շրջանում, դուք ձեզ  համարում եք օբյեկտիվ հետազոտող, դուք իրականում չեք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության շահերը, ԲԱՅՑ․․․ ենթադրենք ձեր ռեսպոնդենտը նախքան հարցազրույցը սկսելը ձեզ հյուրասիրում է, դուք մտերմանում եք նրա հետ, այլ կերպ ասած՝ դուք «շահում եք» նրա վստահությունը։ Ենթադրենք՝ դուք երիտասարդ եք, և իրականացնում եք հետազոտություն երկու քաղաքական կուսակցությունների մասին, որոնցից մեկը ներկայացնում է երիտասարդության շահերը, մյուսը՝ ոչ։ Չնայած դուք իրականում չեք ներկայացնում որևէ կուսակցության շահեր, բայց հնարավոր է մարդը ձեզ ասոցացնի առաջին կուսակցության հետ, և եթե հարցվողը ձեզ հավանել է, վստահում է, շատ հավանական է, որ անգիտակցաբար կտա այդ պատասխանաը, նույնիսկ, եթե չի էլ լսել դրա մասին կամ կոնկրետ պատկերացում չունի»։

 

Վստահության ձեռքբերման չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի դեպքերի, երբ հարցվողը ասում է ավելին, քան ինքը մտածում է, այլ կերպ ասած վստահության ձեռքբերման հաշվին դուք կորցնում եք մարդու օբյեկտիվությունը։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ հարցազրուցավարը ահավոր շատ է շեշտադրում հարցվողի անձը։ Օրինակ՝ երբ պնդում է, որ հարցազրույցը հենց իր հետ պետք է արվի, ոչ թե ընտանիքի այլ անդամի։ Իհարկե, ի վերջո մենք պետք է հարցում անենք այն մարդու հետ, ում ուզում ենք, բայց ինչպե՞ս անել դա առանց նրա անձի շեշտադրման։ Սրանք շատ պարզ օրինակներ են և մի քանիսն են այն շատ դեպքերից ու ոչ միտումնավոր սխալներից, որ կարող է պատահել հետազոտության ժամանակ, և որոնք քննարկվեցին սեմինարի ընթացքում։

 

Որոշ հետազոտողներ այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում հարցազրուցավարների ընտրությանը, հաճախ քանակական հետազոտության ժամանակ ընտրվում են ոչ սոցիոլոգներ։ Շատ կարևոր է, որ ցանկացած տիպի հետազոտության ժամանակ հարցազրուցավարը սոցիոլոգ լինի, քանի որ դա անընդհատ ենթադրում է որոշումների կայացում՝ հիմնվելով տարբեր չպլանավորված սոցիալ-հոգեբանական իրավիճակների վրա։

 

Սոնան ներկայումս աշխատում է Plexonic խաղերի ծրագրավորման կազմակերպությունում որպես հաղորդակցության մասնագետ: Շատ հասարակագետներ փորձում են խաղերը բերել իրականություն, բայց Սոնան փորձում է հակառակն անել՝ առօրեականության գիտելիքը վերակառուցել խաղերում, ինչպես ասաց հենց ինքը՝ Սոնան։

 

Հանդիպաման ընթացքում սկսեցինք խոսել հետազոտության դաշտային փուլում տեղի ունեցող հիմնական բացթողումների մասին, հետո տարբեր այլ սոցիոլոգիական հարցերի, տեսությունների, երևույթների մասին։ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն համախմբում է ֆակուլտետի ուսանողներին, դասախոսներին, շրջանավարտներին և բոլոր նրանց, ում համար Սոցիոլոգիայով զբաղվել ոչ միայն մասնագիտական խնդիր է, այլև՝ արժեքային։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին