Հայտարարություններ
ՍոցՔեմփ 2018
30.06.2018

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ նախաձեռնում  է «ՍոցՔեմփ» սոցիալական չկոնֆերանսը: Սա մասնագիտական հարթակ է  բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ:

«ՍոցՔեմփ»-ի նպատակն է՝ խթանել գիտական դիսկուրսը հասարակագիտական տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև կապ ստեղծել տարբեր սոցիալական գիտություններով զբաղվող մասնագետների միջև:

«ՍոցՔեմփ»-ի զեկուցողները մարդիկ են, ովքեր ունեն հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ վերլուծական ասելիք: Նրանք հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, ուսանողներ, դասախոսներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել գիտելիքներով, ոգեշնչել, լուծումներ առաջարկել, լինել վերլուծող, նորարար:

 «ՍոցՔեմփ»-ի ունկնդիրները` բացառապես բոլորը, ովքեր ունեն ցանկություն լսելու և իրենց կարծիքն արտահայտելու տվյալ  խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

«ՍոցՔեմփ»-ը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տեղի կունենա երկու մասով՝

1. Հատուկ հյուրերի պրեզենտացիաներ, որի ընթացքում զեկույցներ կներկայացնեն հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր զեկույցը կտևի 15 րոպե, որից հետո 10 րոպե մասնակիցները կարող են տալ իրենց հարցերը, կիսվել տպավորություններով:

2. Բուն պրեզենտացիաներ, որոնց տևողությունը պետք է լինի 10 րոպե, իսկ դրանից հետո 5 րոպե կտրվի հարցերին:

«ՍոցՔեմփ»-ի  աջակից՝  DVV International

«ՍոցՔեմփ2018»-ը կսկսվի հունիսի 30-ին՝ ժամը 10։00-ից ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում:

 

«ՍոցՔեմփ»-ին մասնակցելու համար (ներկայացնող/ազատ ունկնդիր) պետք է գրանցվի.

Որպես մասնակից՝ այստեղ  (վերջնաժամկետը՝ հունիսի 24

Որպես ազատ ունկնդիր՝ այստեղ (վերջնաժամկետը՝ հունիսի 26

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին