05.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ
Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ
Պատմության ֆակուլտետը կազմակերպել է գիտաժողով

   Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետի Ուսանողական  գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղի ունեցավ «Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ» ֆակուլտետային գիտաժողովը։ Գիտաժողովը նախագահում էին Պատմության ֆակուլտետի փոխդեկան, պ․գ․թ․, դոցենտ Վահագն Հակոբյանը և Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանը։

 

   Ողջույնի խոսքով դիմելով գիտաժողովի մասնակիցներին և բոլոր ներկաներին՝ պարոն Հակոբյանը կարևորեց Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ այս նախաձեռնությունը և նշեց, որ, ճիշտ է, Առաջին հանրապետության պատմության շատ դրվագներ պարզաբանված են, բայց քիչ չեն նաև հանգամանալի ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը։ Պարոն Մալխասյանն էլ հավելեց, որ ինքը, լինելով երիտասարդ գիտնական և ՈՒԳԸ նախկին ղեկավար, լավ է հասկանում այն հնարավորությունները, որոնք նմանատիպ գիտաժողովներն ընձեռում են գիտության ճանապարհը բռնած երիտասարդներին։

 

   Գիտաժողովի մասնակիցների ուսումնասիրության առարկաները և կատարած հարցադրումները բազմազան էին՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից և Բաթումի պայմանագրից մինչև Հանրապետության անկում, պետությունում ժողովրդավարական գործընթացներից մինչև Հայաստանում  պառլամենտարիստական համակարգի առանձնահատկություններ, հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև բանակաշինություն և դրանում տեղ գտած բացթողումներ։

 

   Գիտաժողովի ավարտին համանախագահողները շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի պատշաճ կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր զեկուցողներին հանձնեցին մասնակցության հավաստագրեր և ՈՒԳԸ հոդվածների ժողովածուներ՝ մաղթանքով, որ իրենց զեկուցումները ևս հաղթահարեն մասնագիտական դիտարկման փուլը և տեղ գտնեն ՈՒԳԸ հերթական ժողովածուում։

 

 

Հեղինակ՝ Արգամ Համբարձումյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին