05.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Օրենսդրական նախաձեռնություններ
Օրենսդրական նախաձեռնություններ
Սահմանադրություն և քաղաքացիական օրենսդրություն

   Սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում կայացավ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Օրենսդրական նախաձեռնություններ» միջոցառման առաջին փուլի առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին հիմնականում Սահմանադրությանը և քաղաքացիական օրենսդրությանը: Մասնավորապես քննարկվեցին քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքի բարելավմանը վերաբերող, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերին, պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հարաբերակցությանը, անչափահասների քաղաքացիաիրավական պատասխանատվությանը և այլն: Ծավալված քննարկումների արդյունքում առաջարկվեցին հետաքրքիր և միևնույն ժամանակ բավականաչափ կիրառելի լուծումներ, որոնք տեղ կգտնեն ուսանողների արդեն պատրաստի նախագծերում և համապատասխան ընթացակարգերի արդյունքում կուղարկվեն իրավասու պետական մարմիններին` հետագա ընթացքն ապահովելու համար:

 

  Պրոֆեսորադասախոսական կազմը ևս անմասն չմնաց. ներկա դասախոսները  քննարկեցին առաջարկությունները` համարելով դրանք, ըստ էության, իրավաչափ և առաջարկեցին երկրորդ հանդիպման ժամանակ արդեն խորապես ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկությունը և մշակել լուծման խելամիտ տարբերակներ:

 


Հեղինակ` Դավիթ Ղարիբյան, Իրավագիտության ֆակուլտետ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին