22.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Ինչպե՞ս մասնակցել միջազգային ծրագրերի
Ինչպե՞ս մասնակցել միջազգային ծրագրերի
Բացահայտիր միջազային ծրագրերին դիմելու գաղտնիքները

  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ   «Ինչպես մասնակցել միջազգային ծրագրերի» խորագիրը կրող թրեյնինգ, որը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Թրեյնինգին մասնակցեցին ուսանողներ Միջազգային հարաբերությունների, Եվրոպական լեզուների հաղորդակցության և ԵՊՀ այլ ֆակուլտետներից, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանից:


  Մասնակիցները թրեյնինգը սկսեցին ոչ ֆորմալ կրթության և դրա կարևորության մասին քննարկում ծավալելով: Այնուհետև, ներկայացվեց ոչ ֆորմալ կրթության՝ աշխարհում ամենատարածված ձևաչափը՝ մոդել-կոնֆերանսները: Անդրադարձ կատարվեց այս ֆորմատով կազմակերպվող  համաժողովների պատմությանը, ժամանակագրությանը, տեսակներին և անցկացման ներկայիս աշխարհագրությանը:
Ապա մասնակիցները քայլ առ քայլ ծանոթացան, թե ինչպես կարող են մասնակցել այդ կոնֆերանսներին: Մասնավորապես նրանց նախ ներկայացվեց  ՄԱԿ-ի և ԵՄ-ի մոդել-կոնֆերանսների հակիրճ բնութագրերը և տեսահոլովակների միջոցով ավելի գործնականորեն ընդգծվեց դրանց տարբերությունները:  Այնուհետև, ցույց տրվեց այն աղբյուրները, որտեղից հնարավոր է գտնել նման համաժողովներ,ներկայացվեց, թե ինպես դիմել՝ թվարկելով մասնակցության համար անհրաժեշտ պայմանները: Իսկ վերջում ներկայացվեցին տեղական մակարդակում կազմակերպվող մոդել-կոնֆերանսները:


  Թրեյնինգի երկրորդ մասում, ինչպես և խոստացվել էր,  տեղի ունեցավ Հռոմում անցկացվող International Careers Festival-ի պրեզենտացիան: Հանդիսանալով Giovani nel Mondo Association իտալական կազմակերպության ներկայացուցիչ՝ բանախոսը ներկայացրեց 2019թ. մարտ ամսին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող International Careers Festival-ը: Մասնակիցները ծանոթացան Festival-ի շրջանակում առաջարկվող կրթական հնարավորություններին, դրանց մասնակցության համար անհրաժեշտ պայմաններին և մասնակցության վճարներին: Բացի այդ ներկայացվեց ծրագրին մասնակցելու համար հնարավոր դրամաշնորհներ ստանալու տարբեր աղբյուրներ:
   Թրեյնինգի վերջում մասնակիցներին տրվեց օնլայն ռեսուրսների լայն ցանկ, որը նրանց կօգնի գտնել , դիմել և մասնակցել տարատեսակ տեղական և միջազգային մոդել-կոնֆերանսների:

 

Հեղինակ` Իգոր Միրզախանյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին