26.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները
Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները
Սնանկության ոլորտում ՌԴ օրենսդրության մեջ առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների քննարկում

      Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էր Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գործարարական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Սվետլանա Կարելինան: Պրոֆեսոր Կարելինան հանդես եկավ <<Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները>> թեմայով հատուկ դասախոսությամբ: Բանախոսն անդրադարձավ սնանկության ոլորտում Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրեց մի շարք խնդրահարույց ինստիտուտների վերաբերյալ տարբեր տեսակետներ: Քննարկումը հիմնականում վերաբերում էր պարտապանների խմբին սնանկ ճանաչելու, ամուսինների սնանկության, սնանկության ընթացքում ժառանգման իրավահարաբերություններին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆ. Վ. Հովհաննիսյանի հարցին, թե արդյոք ՌԴ-ում չեն մտածում սնանկության դատարանի ստեղծման մասին, որը, ի դեպ, 2019թ. հունվարի 1-ից գործելու է ՀՀ-ում, բանախոսը նշեց, որ ՌԴ-ում սնանկության դատարանի ստեղծման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն առկա խնդիրները, մասնավորապես` մեծ թվով լավ կադրերի պակասը, դեռևս այդ հարցում երկար մտորումների տեղիք է տալիս:  Հանդիպման ավարտին պրոֆեսորը ներկայացրեց նաև Մոսկվայի պետական համալսարանում <<Սնանկություն>> մագիստրոսական ծրագիրը և հայտնեց առկա կրթաթոշակների և դիմելու կարգին մասին: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, դատավորներ և տարբեր կուրսերի ուսանողներ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի և ՈՒԳԸ համագործակցությամբ:

 

Հեղինակ ` Լեյլի Թադևոսյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին