Հայտարարություններ
Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողով
07.11.2018

    Երևանի պետական համալսարանի Պատմության, Աստվածաբանության, Արևելագիտության ֆակուլտետների և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ 2018 թ. դեկտեմբերի 4-6-ին կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական եռօրյա գիտաժողով: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշխատանք կատարելու հմտությունները:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

    Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և  երիտասարդ գիտնականներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

Այն հոդվածները, որոնք կհամապատասխանեն գիտական չափորոշիչներին, կտպագրվեն գիտական ժողովածուի տեսքով:

   Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. նոյեմբերի 24-ը զեկուցման սեղմագիրը(200-300 բառ)՝ ուղարկել վերոնշյալ ֆակուլտետների ՈւԳԸ էլ.հաս­ցեներին (սեղմագրերը ուղարկել յուրաքանչյուր ուղղությանը իր էլ. հասցեին)։  

  Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում­ տպագրվելու են «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈւԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին