Հայտարարություններ
Երիտասարդության ընկալումներն արդի հայ հասարակության վերաբերյալ. խնդիրներ և հեռանկարներ
04.02.2019

Աշխատաժողովի առաջին մասում ենթադրվում է մասնակիցների զեկույցների ներկայացում և քննարկում: Զեկույցները կարող են առնչվել հետևյալ ոլորտներին, սակայն չեն սահմանափակվում.

  • հետազոտություններ արդի հայ հասարակության վերաբերյալ
  • սոցիոլոգիական փորձին առնչվող հետաքրքիր նյութեր
  • սոցիոլոգիա գիտությանն առնչվող նյութեր

Խիստ խրախուսվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային զեկույցները: Դրանք կարող են լինել նաև դասապրոցեսի ընթացքում հանձնարարված խմբային աշխատանքներ, էսսեներ, դիպլոմային և կուրսային աշխատանքներ, վերլուծական տարբեր նյութեր: Ծրագրի նպատակն է արժևորել որակյալ ուսանողական աշխատանքը, և քննարկման հարթակ ստեղծել երիտասարդ հետազոտողների համար:

Նախատեսվում են նաև դասախոսություններ ֆակուլտետի դասախոսների և ոլորտի այլ մասանգետների կողմից, ինչպես նաև քննարկումներ տարբեր ձևաչափերում, որոնք առնչվում են սոցիոլոգիայի խնդիրներին, գիտության զարգացման հեռանկարներին և այլն:

 

Ծրագրին կարող են դիմել.

  • ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ և ասպիրանտներ
  • ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ
  • Մինչև 35 տարեկան հետազոտողներ այլ ոլորտներից, որոնց աշխատանքներն առնչվում են սոցիոլոգիա գիտությանը:

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSflU2dFvLcQZcvR4aZ16QDGgJFg7KQm-OBrX0TJdM47BYBYxQ/viewform

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 15-ն Է:

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին