Հայտարարություններ
Գիտական ճամբար 2
08.02.2019

Ճամբարի նպատակն է մեկ տեղում հավաքել գիտությամբ հետաքրքրված փիլիսոփա և հոգեբան ուսանողներին, երիտասարդ գիտնականներին, նրանց ավելի մոտեցնելու սեփական մասնագիտությանը և խորացնելու թե՛ տեսական, թե՛ կիրառական գիտելիքները: Եռօրյա հանդիպման ընթացքում հնարավորություն կտրվի ամբողջովին լինելու մասնագիտական միջավայրում, վարել մասնագիտական զրույցներ և բանավեճեր կոլեգաների հետ։

 

Ճամբարի ընթացքում հոգեբանության ոլորտում քննարկվելու են.

  • Հոգեսոմատիկա. պատճառներ և հետևանքներ
  • Սեռական հարաբերություններ. հոգեբանական դժվարություններ և վախեր
  • Մասնագիտական այրում. առաջացման պատճառներ, կանխարգելում
  • Որակական հետազոտություններ կատարելու հմտությունների զարգացում
  • Գեշտալտ թերապիայի հիմունքներ

 

Իսկ փիլիսոփայության ոլորտում քննարկվելու են.

 

  • Փիլիսոփայական կրթության հայեցակարգեր
  • Քննադատական տեսություն
  • Ներկա իշխանության որոշ հայեցակարգեր
  • Բարոյագիտական պարադոքսներ
  • Բուդդիզմի փիլիսոփայություն

Ճամբարը տեղի է ունենալու ապրիլի 12-14-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 15-ը:

 

Գրանցվելու համար անցեք հետևալ հղումով ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNfoCOTwDVaGdZQ3xHwwbkIFmSrK-riUjMS_DDGo2BMBwpFQ/viewform


Շտապե՛ք, մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին