08.05.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Միջազգային կրթության շաբաթ
Միջազգային կրթության շաբաթ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի համատեղությամբ մեկնարկեց International Education Week ( Միջազգային կրթության շաբաթ) նախագիծը:

Այս նախագծի նպատակը ուսանողներին,ինչպես նաև շրջանավարտներին առկա ծրագրերի մասին հնարավորինս տեղեկացնելն է: Եվ չկա առավել լավ միջոց, քան իմանալ նրանցից, ովքեր ունեն նման փորձ:


Նախագծի առաջին հանդիպման շրջանակներում հյուրընկալել էինք ԱՄՆ Իլինոյս նահանգի Chicago-Kent College of Law-ի  SAL program in Tbilisi ծրագրի շրջանավարտներ և հայաստանյան ներկայացուցիչներ Արամ և Հարություն Չադրյաններին: Հարություն Չադրյանը խոսեց նախ Թբիլիսյան նախագծի մասին, որն ըստ էության առաջին քայլն է դեպի Chicago-Kent, որն ԱՄՆ-ում համարվում է ոլորտի առաջատարներից: Այնուհետ հաջորդեց համալսարանի մասին պատմող պրեզենտացիան, որի միջոցով ուսանողները իմացան առավել պատկերավոր գիտելիքներ: Հանդիպման հաջորդ հատվածում Արամ Չադրյանը սիրով պատասխանեց ուսանողների կողմից հնչող հարցերին, որ վերաբերում էին կրթության մակարդակին, ուղղվածությանը, ընդունելության ընթացակաևգին, վարձավճարին և այլն: Վերջին հատվածում ներկաները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Chicago-Kent-ի վեբ-կայքը և ծանոթանալու վերջինիս վարման ընթացակարգին:


Հյուրերը և ներկաները բարձր գնահատեցին նման նախաձեռնությունը և փաստեցին, որ արտերկրում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները իրականում շատ են, սակայն երիտասարդները, ցավոք, բավականաչափ իրազեկ չեն:
Իսկ սա մեր նախագծի սկիզբն է միայն: Առջևում նոր հանդիպումներ են: Հետևե՛ք, մեր ընթացքին:

 

Հեղինակ` Լեյլի Թադևոսյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին