21.05.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Աշխարհագրական ուսանողական օլիմպիադա
Աշխարհագրական ուսանողական օլիմպիադա
Ապրիլի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհագրական համալսարանական օլիմպիադան:

Օլիմպիադայի հարցերի կազմումն ու ամբողջ միջոցառման մտահաղացումը պատկանում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, կայուն զբոսաշրջություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Վեներա Ատլուկյանին: Նրա խոսքով թեստում ներառված հարցերը վերաբերում են և ՛ ընդհանուր աշխարհագրությանը, և՛ բուն Հայաստանին, որոնք իրենցից ենթադրում են ինչպես իմացական, այնպես էլ տրամաբանական պատասխաններ: Օլիմպիադայի մասնակիցների թվում էին ինչպես ներֆակլուտետային, այնպես էլ արտաֆակուլտետային և անգամ այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, ով ողջունեց ուսանողներին և ոգևորեց, մասնակցության համար, ինչպես նաև՝ հայտնեց իր շնորհակալությունը ՈՒԳԸ-ին նման միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ հաջորդիվ ևս կլինեն նմանատիպ միջոցառումներ, իսկ մասնակիցների թիվը կկրկնապատկվի: Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի ժ/պ Անի Հակոբյանը: Նա իր խոսքում նշեց, որ ՈՒԳԸ-ն ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ շարունակում է բարձր որակի միջոցառումների կազմակերպումը և հավելեց, որ հույս ունի, թե օլիմպիադայի արդյունքները ևս բարձր որակ ապահովող կլինեն:

Օլիմպիադայի  արդյունքները  երկար սպասեցնել չտվեցին: Մայիսի 2-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ  ֆակուլտետային ՈՒԳԸ կողմից կազմակերպված Աշխարհագրական համալսարանական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և պարգևատրման փուլը:
Արդյունքները խոստումնալից էին: Օլիմպիադայի 1-ին կարգին արժանացավ քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Ճաղարյանը, 2-րդ և 3-րդ կարգ զբաղեցրին  նույն բաժնի,  նույն կուրսի ուսանողներ` Աշխեն Սարուխանյանը և Թաթուլ Սահակյանը: Ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Նյութի հեղինակներ` Արմինե Թովմասյան, Լիլիթ Զաքարյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին