21.05.2019 | 
Ուսանողական, Կրթություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ‹‹ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ›› ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ‹‹ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ›› ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի համատեղ համագործակցությունը շարունակվում է և մայիսի 15-ին իր հերթական դասախությամբ ելույթ ունեցավ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ Անի Նիկողոսյանը:

Անի Նիկողոսյանն այս անգամ իր դասախոսության ընթացքում ներկայացրեց Ճապոնիայի պատմությունը, խոսեց Մեյձի իհեղափոխության, Տոկուգավայի ռեժիմի հաստատման, կառավարման համակարգի մասին, այնուհետև անդրադարձավ մշակույթին, մարտարվեստին:

Դասախոսության ժամանակ թեմային համապատասխան լուսանկարներով Անին փորձեց ավելի հետաքրքիր անցկացնել դասը: Աշակերտներն ավելի  ակտիվ մասնակցեցին դասախությանը, պատմեցին լրացուցիչ նյութեր:

Ամփոփելով դասախությունը եղավ հարցու պատասխան և աշակերտներն Անի Նիկողոսյանին ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

 

Հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին