24.06.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Զբոսավարական հմտություններ
Զբոսավարական հմտություններ
Մայիսի 17-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ ֆակուլտետ էր հյուրընկալվել պրոֆեսիոնալ զբոսավար և լուսանկարիչ Հայկ Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում զբոսավարն ուսանողների հետ խոսեց զբոսավարական աշխատանքի, հանդիպող բարդությունների, իր պրակտիկայում հանդիպած հետաքրքիր դեպքերի և իրավիճակների մասին: Բանախոսը ներկայացրեց գիդերի կողմից հաճախ թույլ տրվող սխալներն ու դրանցից խուսափելու հիմնական եղանակները: Խոսեց և հստակ սահմանեց զբոսավարի և գիդի տարբերությունները, նշեց յուրաքանչյուրի պարտականություններն ու գործառույթները: Հարկ է նշել, որ սա կարևոր նկատառում էր, քանի որ այդ երկու եզրույթները հաճախ են շփոթում: Պրն. Մելքոնյանը նաև ցուցադրեց իր կողմից այցելված և իր սեփական ֆոտոխցիկով լուսանկարված ՀՀ տեսարժան վայրերը, որոնցից յուրաքանչյուրի համար նա ուներ իր ուրույն մեկնաբանությունը: Հետաքրքրական էր նաև այն փաստը, որ Պրն. Մելքոնյանի ֆոտոխցիկը ֆիքսել էր նաև ՀՀ գյուղերի հայտնի բնակիչներին, ովքեր համագործակցել էին իր հետ և մեծ ավանդ ունեցել իր կատարած գործում: Անհրաժեշտ է նշել նաև, որ սեմինարն անցկացվեց հիմնականում ռուսերեն լեզվով, ինչը բավականին մեծ գոհունակություն առաջացրեց մասնակիցների մոտ: Ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:
Հանդիպումը բավականին օգտակար և արդյունավետ էր երկու կողմերի համար:

Հեղինակ` Արմինե Թովմասյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին