24.06.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈւՄ
8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈւՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց 8րդ Հնէակենդանաբանության երիտասարդական միջազգային համաժողովը (8th Postgraduate zooarchaeology forum), որը կազմակերպվում է հնէակենդանաբանության ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար:

Հայաստնում սա հնէակենդանաբանության ոլորտում անցկացված առաջին միջազգային համաժողովն է, որը նպատակ ունի նպաստել հնէակենդանաբանության ոլորտի երիտասարդ մասնագետների փորձի փոխանակմանն ու նոր համագործակցությունների կայացմանը, բացի այդ նպաստել Հայաստանում հնէակենդանաբանության ոլորտի զարգացմանը:

 

Առաջին համաժողովը կազմակերպվել է 2009 թվականին Քարդիֆում (Միացյալ Թագավորություն), այնուհետև գիտաժողովը կազմակերպվել է Փարիզում (Ֆրանսիա), Շեֆիլդում (Միացյալ Թագավորություն), Լոնդոնում (Միացյալ Թագավորություն), Տառագոննայում (Իսպանիա), Տոռունում (Լեհաստան) և Պալերմոյում (Իտալիա): Այս տարի համաժողովը կազմակերպվել է Երևանում: Համաժողովի կազմակերպիչներն են՝ Մարիա Անտոնոսյանը (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Քինգա Բիգորայը (Վարշավայի համալսարան) և Լևոն Հարությունյանը (Կենդանաբանության ինստիտուտ):

 

Համաժողովի իրականացմանն աջակցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հնէակենդանաբանության միջազգային խորհուրդը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը,  Վարշավայի համալսարանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Քարի Դարից մինչ Միջնադար ընկած ժամանակահատվածների տարբեր հնէաբանական կայքերի կենդանական մնացորդների հետազոտման արդյունքները, քննարկվել է նոր մեթոդների, ինչպիսիք են՝ իզոտոպային և գենետիկական, կիռառման առավելությունները և արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի հնէակենդանաբանական հետազոտման արդյունքները:

 

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են այցելել 36 երիտասարդ մասնագետներ շուրջ 12 երկրներից՝ Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Ուկրաինա, Ռումինիա, Ավստրիա, Հնդկաստան, Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Իսպանիա, Չեխիա և Չիլի: Հատկանշական է նաև, որ մասնակցել են ոլորտի հայ երիտասարդ մասնագետները:

 

Հեղինակներ` Մարիա Անտոնոսյան, Սիրանուշ Բաղումյան

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին