08.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Ի՞նչ է ՈՒԳԸ-ն
Ի՞նչ է ՈՒԳԸ-ն
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ–ն, իսկ սեպտեմբերի 16-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հանդիպումներ ունեցան իրենց ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսեցիների հետ:

  ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, Սերվիս բաժնի, Կայուն զբոսաշրջություն մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Թովմասյանի կողմից ներկայացվեց կառույցը, տրվեց կառույցի  ընդհանուր բնութագիրը, խոսվեց համալսարանական կրթուրթյան, համալսարանի և համալսարանական  կառույցների մասին:

Հանդիպման ընթացքում  ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, ով նշեց ՈՒԳԸ  կարևորությունն ուսանողների կյանքում և տեղն ու դերն  ուսանողական միջավայրում:
Հանդիպման  ավարտին  առաջին կուրսեցիները հնչեցրին իրենց հուզող հարցերը ստանալով ամփոփ պատասխաններ: Վերջում համալսարանականները ցանկություն հայտնեցին միանալ մեր գիտակիրթ կառույցին. որոշներն անդամագրվել, իսկ մյուսները դառնալ կամավոր և ակտիվորեն մասնակցել ՈՒԳԸ գործունեությանը:

 

 

 

 

    Իսկ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հանդիպելով ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսեցիների հետ ներկայացրեց ՈՒԳԸ պատմությունը, ներկայումս ծավալվող գործունեությանն , ինչպես նաև այն հնարավորություններին , որոնք տալիս է ՈւԳԸ- ն՝ թե՛ որպես ուսանողներին օժանդակող , թե՛ որպես գիտությամբ զբաղվող կառույց: Այնուհետև սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող բոլոր հարցերը: Նրանց մեջ գտնվեցին նաև ուսանողներ, ովքեր հետաքրքրվեցին անդամակցության ընթացակարգով  ցանկացան միանալ ՈւԳԸ-ի թիմին,  և իրենք ևս կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ: Բանախոսներն էին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ  նախագահ Ծաղիկ Միքայելյանը և քարտուղար Սոնա Մովսիսյանը, ովքեր  սիրով պատասխանեցին ուսանողների հուզող հարցերին նաև  ներկայացրին անդամագրվելու ընթացակարգը: 

Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան, Հերմինե Մկոյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին