28.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Սեռականությունը տարբեր տեսանկյուններից
Սեռականությունը տարբեր տեսանկյուններից
Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սեռականությունը տարբեր տեսանկյուններից» խորագրով սեմինար քննարկումը:

 Այս սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեց սեռականության հետ կապված կարևոր  հարցերը, որոնք քննարկվեցին  ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական դիտանկյունից: Սեմինարը սկսվեց  փոքրիկ ակնարկով՝ տարբեր մշակույթների համատեքստում քննարկվեցին սեռականությանը վերաբերվող տարաբնույթ հարցեր: Այնուհետև քննարկվեց սեռին բնորոշ  կենսաբանական ասպեկտները: Մանրամասն խոսվեց  այս թեմային առնչվող հասարակական ընկալումների, թեմայի հետ կապված  հասարակության մեջ տարածված կարծրատիպերի մասին, որոնք առկա են և բավականին հայտնի են  մեզանում: Մասնակիցները հնարավորություն ունեցան տալ  իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել  իրենց  տեսակնետները նաև քննարկել, կարևոր ինֆորմացիա ստանալ տվյալ թեմայի շուրջ: Բանախոսել են՝ Հոգեբանության բաժնի մագիստրոսներ Արամ Մելքոնյանը և Դիաննա Հարոյանը:

 

Հեղինակ՝ Հերմինե Մկոյան

 

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին