28.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
Գիտաճանաչողական այց Գյումրի
Գիտաճանաչողական այց Գյումրի
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համագործակցության շրջանակներում ուսանողները հոկտեմբերի 17-ին գիտաճանաչողական այց կատարեցին դեպի Գյումրի քաղաք:

Այցի ընթացքում Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցներն ուսանողներին ծանոթացրեցին քաղաքին: Քաղաքային տուրի միջոցով ուսանողները բացահայտեցին  19-րդ դարի Ալեքսանդրապոլն ու մերօրյա Գյումրին:

Ուսանողները այցելեցին Գյումրու Երիտասարդական պալատ, որտեղ Ներկայացվեց պալատում իրականացվող երիտասարդական ծրագրերի ռազմավարությունը:

 

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին նաև Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ:  

Հովհաննես  Շիրազի տուն-թանգարանում պահվում և ցուցադրվում են Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը, տպագիր գործերը: Ուսանողները շրջեցին 6 սենյակներով: Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին: Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք: Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են: 

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը: Թանգարանում կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքերը, անձնական իրերը:

  

Հեղինակ` Անի Նիկողոսյան

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին