02.12.2019 | 
Ուսանողական, Կրթություն
Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները
Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 21-ին, ֆակուլտետի մի շարք ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու «Զբոսաշրջային բիզնեսի առանձնահատկությունները» խորագրով սեմինար-քննարկմանը, որը անցկացրեց ONE WAY զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն` Մաթևոս Բարսեղյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսը կիսվեց իր մասնագիտական փորձով, ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը, պատմեց վերելքների ու վայրէջքների մասին։ Բանախոս Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը և գործունեության առանձնահատկությունները, նշեց ընկերության տեղը և դերը հայաստանյան զբոսաշրջային շուկայում: ՈՒսանողներին ներկայացվեց դասընթացային ծրագրերը, որոնք իրականացնում է ONE WAY զբոսաշրջային ընկերությունը:

Ուսանողները ստացան նաև մասնագիտական  խորհուրդներ փորձառու մասնագետի կողմից։ Մասնակիցներն ունեցան հնարավորություն հղել իրենց հուզող հարցերը բանախոսին և ստացան սպառիչ և բովանդակային  պատասխաններ: 

 

Նյութի հեղինակ` Վարդուհի Բեռնեցյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին