02.12.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
Ամուլսարի շահագործման իրավական հիմնախնդիրները
Ամուլսարի շահագործման իրավական հիմնախնդիրները
Նոյեմբերի 27-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկում` նվիրված Ամուլսարին:

Քննարկումն անցավ երկու փուլով: Առաջին փուլն անցավ թեժ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում. ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան փաստարկված պատասխաններ: Երկրորդ մասում ներկաները դիտեցին Ամուլսարի վերաբերյալ նկարահանված գիտահետազոտական ֆիլմ:
Չնայած այս թեման բավականաչափ ուսումնասիրվել է, այդուհանդերձ կարծում ենք, որ իրավաբան-ուսանողներին հնարավորություն չէր ընձեռվել ավելի խորությամբ և հանգամանալից ուսումնասիրել առկա իրավական խնդիրները և կարծիք հայտնել:
Շնորհակալություն ենք հայտնում կենտրոնի գիտաշխատողներ, դասախոսներ ի.գ.դ. պրոֆեսոր տիկին Աիդա Իսկոյանին, ի.գ.թ. ասիստենտ Օլիմպիա Գեղամյանին և դասախոս Տիգրան Դադունցին:

 

Հեղինակ՝ Գևորգ Բարսեղյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին