Հայտարարություններ
ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողով
01.04.2021


Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2021թ. հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀանկախության 30-ամյակին:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 30-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն [1] ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2021 թ. հուլիսի 30-ը

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

1. Աշխարհագրություն և երկրաբանություն

2. Աստվածաբանություն

3. Արևելագիտություն

4. Գրականագիտություն

5. Ժուռնալիստիկա

6. Իրավագիտություն

7. Լեզվաբանություն

8. Կենսաբանություն

9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

10. Մաթեմատիկա և մեխանիկա

11. Մանկավարժություն

12. Պատմություն

13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա

14. Սոցիոլոգիա

15. Տնտեսագիտություն և կառավարում

16. Փիլիսոփայություն և հոգեբանություն

17. Ցեղասպանագիտություն

18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

19. Քիմիա և ֆարմացիա

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում՝ http://www.ysu.am/ssspub/hy:

[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս

https://www.ysu.sss.files.com

*Արտասահմանցի մասնակիցների համար գիտաժողովն անցկացվելու է հիբրիդային եղանակով: Նրանք կարող են զեկուցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևով:
*Մասնակցության հայտերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին