20.04.2022 | 
Ուսանողական
Միջազգային դատախաղերին մասնակցությունը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն
Միջազգային դատախաղերին մասնակցությունը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում այս տարի Ալբանիայում անցկացված Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի վերաբերյալ:

Բանախոսներն էին Լա Ռիոխա Ունիրի միջազգային համալսարանի միջազգային քրեական և անդրազգային իրավունքի մագիստրոս Վերոնիկա Սերանո Տամային և Թունիսի համալսարանի իրավագիտության, քաղաքագիտության և հասարակագիտության ֆակուլտետի «Միջազգային իրավունք և մաղրեբա-եվրոպական հարաբերություններ» մագիստրոսական ծրագի առաջին կուրսի ուսանող Նուր Բեն Միմին։  


Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ-ի, Ամերիկյան համալսարանի և այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ։ Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի բնույթը, առանձնահատկությունները: Անդրադարձան այն հարցին, թե ինչպիսի առավելություններ ունի միջազգային դատախաղը, ինչ օգտակար գիտելիքներ, հմտություններ ձեռք բերեցին մրցույթի ընթացքում։

 

Բանախոսները նշեցին, որ միջազգային մրցույթը հնարավորություն տվեց  կապեր հաստատել թե՛ աշխարհի տարբեր երկրներում սովորող ուսանողների, և թե՛ մասնագիտական ոլորտում հեղինակություն ունեցող իրավաբանների հետ, որոնցից ստացան նոր գիտելիքներ և նաև փոխանցեցին սեփականը։

 

 

Իր խոսքում բանախոսներից Նուր Բեն Միմին նշեց․ «Սա առաջին միջազգային դատախաղն էր, որին ես մասնակցել եմ, և այն ինձ տվեց հնարավորություն փորձել սեփական ուժերս և գիտելիքներս մասնագիտական ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նորը»։

 

Բանախոսներից Վերոնիկա Սերանո Տամային, որի համար սա արդեն հերթական միջազգային դատախաղն էր, որին նա մասնակցում էր, ասաց․ «Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթը բավականին օգտակար և հետագայում կիրառական նշանակություն ունեցող գիտելիքներ փոխանցեց ինձ և նաև ստեղծեց հնարավորություն  ծանոթանալ և կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրների երիտասարդ իրավաբանների հետ»։ Քննարկման ընթացքում բովանդակալից ձևով ներկայացվեցին դատախաղի բոլոր փուլերը, ինչպես նաև մասնակիցների հետ կիսվեցին իրենց՝ Ալբանիայում անցկացված միաջազգային մրցույթի ընթացքում ստացած տպավորություններով։

 

 

Քննարկման վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին և ստացան լիարժեք պատասխաններ։ Քննարկման մասնակիցներից ԵՊՀ ուսանող Սերգեյ Սարգսյանը նշեց․ «Հանդիպումը շատ հետաքրքիր էր։ Բանախոսները բավականին բովանդակալից ձևով ներկայացրին Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի էությունը, ինչպես նաև փոխանցեցին անհրաժեշտ և կարևոր գիտելիքներ, որոնք հետագայում կարող ենք կիրառել թե՛ նման միջազգային դատախաղերի ընթացքում, և թե՛ մեր մասնագիտական գործունեության ընթացքում»։

ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի մասնակիցները Երևանում շրջայց են կատարել
ԵՊՀ ՈւԳԸ 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում միջազգային 8-րդ գիտաժողովի մասնակիցները և ՈւԳԸ-ականները այցելել են Երևանի պատմամշակութային վայրեր և շրջել Ս. Փարաջանովի թանգարանում:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն 75 տարեկան է. մեկնարկեց հոբելյանական միջազգային գիաժողովը
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Այս տարի այն նվիրված է ՈՒԳԸ 75-ամյակին:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մերի Փանոսյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին