Կառուցվածք
Կենտրոնական մարմիններ

ԵՊՀ ՈՒԳԸ նախագաh

 

Վանատուր ՇԵՐԵՆՑ

 

Ծնվել է 1994 թ. մայիսի 16-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2001-2009 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Դիլիջանի թիվ 4, իսկ 2012 թ.՝ թիվ 1 ավագ դպրոցը: 2012-2014 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2014-2018 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը՝ թյուրքագետի որակավորմամբ:

2011 թ. DSWY միջազգային ծրագրի շրջանակներում ընտրվել է Հարավկովկասյան երիտասարդական խորհրդարանի անդամ (1-ին փուլ` Թբիլիսի, Վրաստան, 2-րդ փուլ` Բրյուսել, Բելգիա): 2011 թ. Հայ գրականության հանրապետական օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր է, Հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակի դափնեկիր: UNDP «Համայնքը ես եմ» ծրագրերի շրջանակներում ՏԻՄ աշխատանքների կրեատիվ լուսաբանման համար պարգևատրվել է ՀՀ ՏԿ և ԱԻ նախարար Դ. Լոքյանի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից բակալավրիատի ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում ճանաչվել է 2017 թ. տարվա լավագույն ուսանող: 2018 թ. ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող:

Հանրային դիվանագիտության դպրոցի 3-րդ (2017 թ. սեպտեմբեր – 2018 թ. փետրվար), Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Ժողովրդավարության դպրոցի 15-րդ սերնդի շրջանավարտ է (2018 թ. հունիս): 

Մասնակցել է երեք միջազգային գիտաժողովի, ունի տասը տպագրված գիտական հոդված։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և թուրքերենին: Անկուսակցական է, ամուսնացած չէ: 

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի տեղակալ

 

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ծնվել է 1997 թ. հոկտեմբերի 26-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում: 2012թ. ավարտել է Երևանի Պ. Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցը: 2012-2015թթ.-ին հաճախել և գերազանցությամբ ավարտել է Գ.Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոցը:
2012-2013թթ.-ին պարգևատրվել է բանավեճի միջդպրոցական,  այնուհետև հանրապետական մրցաշարերին մասնակցելու համար: 2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով և Արևմտյան Հայաստանի ուղեգրով` «Զարթոնքի Սերունդ» հեռուստախաղի հաղթող ճանաչվելու համար: 2014թ. արժանացել է  Ավ. Մկրտչյանի անվ. Տնտեսաիրավագիտական համալսարանի ոսկե մեդալին: 2014թ. մասնակցել է Տիր-Ար ընկերության զբոսավարների վարժանքներին և ստացել վկայական: 2014-2015թթ.-ին արժանացել է ‹‹Տարվա ուսման առաջավոր›› տիտղոսին:
2015թ. ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը: 2016թ. սեպտեմբերին ընտրվել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղար, իսկ 2017թ. փետրվարից՝ ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ: 2018թ. մայիս ամսից նշանակվել է ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի տեղակալ:
Մասնակցել է 2 միջազգային գիտաժողովի, որոնցից մեկում` ճանաչվել լավագույն զեկուցող:

 

ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղար

 

Մելինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ծնվել է 1995 թ․ սեպտեմբեր 26-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 2002-2010 թթ․ հաճախել է Վանաձոր  քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 2010-2013 թթ․՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  թիվ 11 ավագ դպրոց։  2013 թ․ ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերոությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժին։ 2017 թվականին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարածաշրջանային քաղաքականություն մագիստրոսական ծրագիր:

2016 թվականին սովորել է Հանրային դիվանագիտության դպրոցում:

2018 թ․ ապրիլից  աշխատում է ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում՝ որպես գիտաշխատող

2017-2018 թթ․՝ ԵՊՀ քարտուղար, 2018թ․ մայիսից  միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, 2019 թ. փետրվարից  ԵՊՀ ՈւԳԸ քարտուղար է։

Մասնակցել է տարաբնույթ դասընթացների, 3  միջազգային գիտաժողովի:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և չինարենին:

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին