



ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի պատասխանատուի օղակը ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2015 թ. դեկտեմբերի 18-ի նիստի որոշմամբ: Նպատակ ունենալով կապեր հաստատել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան համալսարանների հետ, դյուրացնել նրանց հետ համագործակցությունը Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար՝ նա պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության և անցկացվելիք միջոցառումների մասին այլ բուհերի ուսանողական կառույցներին տեղեկացնելու և նրանց ներգրավելու համար՝ հետագա համագործակցության ակնկալիքով:
ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ
Վարդան Լաբլաջյան |
Ծնվել է 1995թ. դեկտեմբերի 24-ին Երևանում: 2013թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է «Կուպալյանի» մասնավոր վարժարանը։ 2014-2016թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ արժանանալով «Ավագ» զինվորական կոչման։ 2013-2019թթ.-ին սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում (Բակալավրի աստիճան) Սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Ազգային անվտանգության մագիստրոսական ծրագրում: 2018թ.-ից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ ՈւԳԸ անդամ։ 2020թ.-ին ԱՄՆ ՄԶԳ (USAID) և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի( NDI) կողմից աշխատանքային պրակտիկա է անցել ՀՀ Ազգային ժողովում։ Մասնակցել է միջազգային փոխանակման ծրագրերի տարբեր երկրներում: Թե՛ դպրոցական և թե՛ ուսանողական տարիներին մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների՝ արժանանալով ոսկե մեդալների։ Մասնակցել է տարբեր ֆորումների և դասընթացների, այդ թվում՝ «Լիբերալ քաղաքականության» ինստիտուտի և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) դասընթացներին։ Տիրապետում է 3 լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Անկուսակցական է։ Ամուսնացած չէ։ |
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |