Կառուցվածք
Տեղեկատվական հանձնաժողով

ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովն ստեղծվել է ՈՒԳԸ գիտական խորհրդի 2009 թ. մարտի 6-ի նիստի որոշմամբ: Նպատակ ունենալով Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար ավելի ճանաչելի դարձնել ՈՒԳԸ աշխատանքները՝ հանձնաժողովը պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության լուսաբանման, միջոցառումների մասին հայտարարությունների և տեղեկատվական հաղորդագրությունների ստեղծման ու տարածման, ինչպես նաև ՈՒԳԸ կայքում ինֆորմացիայի թարմացման համար:

Վերջին տարիներին ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովը ոչ միայն Մայր բուհի ՈՒԳԸ գործունեությունն է ակտիվորեն լուսաբանել, այլև կազմակերպել է հանձնաժողովի գործառույթներին սերտորեն առնչվող մի քանի միջոցառումներ՝ ինտելեկտուալ խաղեր, ուսանողական ասուլիսներ, լրագրողական վարպետության դասեր և այլն:

ԵՊՀ ՈւԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ 

img.mm

 

Միլենա Մկրտչյան

Ծնվել է 1999 թ. ապրիլի 26-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում:

2005-2016թթ. սովորել և  բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան  N114 անգլիական թեքումով դպրոցը:
2014-2016թթ. հաճախել է  Հայաստանի ժուռնալիստների միության պատանի ժուռնալիստի դպրոց:

2016-2020թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2020թ.-ին ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա և շարունակել ուսումը «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում:

2017 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը: 2019 թվականին ընտրվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ: Ֆակուլտետային ՈւԳԸ գործունեության շրջանակում վարում է «Լրագրություն և մեդիագրագիտություն» խորագրով դասընթացներ աշակերտների համար: 2020 թվականին ընտրվել է ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ:

Լիբանանում՝ Բեյրութում, մասնագիտական պրակտիկա է անցել «Զարթոնք» պարբերաթերթում: ՀՀ սփյուռքի նախարարությունում Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի շրջանակում ներկայացրել է Լիբանանի «Զարթոնք» պարբերաթերթը:

2019 թվականին Մոսկվայում մասնակցել է «ПРОСТРАНСТВО ЕВРАЗИИ» երիտասարդական ԶԼՄ-ների մեդիաֆորումին, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի դրամաշնորհների ֆոնդի աջակցությամբ:

Աշխատել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, Eritasard.am (Youth.am) առցանց պարբերականում: Թղթակցել է «Առավոտ» օրաթերթին և «Հայ զինվոր» պարբերականին: Խմբագրել է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ նույնանուն՝ «Վարդանանք» պարբերաթերթը:

Արտերկրում և Հայաստանում մասնակցել է մի շարք կոնֆերանսների, գիտաժողովների, սեմինարների, դասընթացների, բանավեճերի և մեդիաթրեյնինգների:
Ունի տպագրված 1 գիտական հոդված:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:
Անկուսակցական է, ամուսնացած չէ:

 

 

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին