Կառուցվածք
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը հիմնականում կապված է մասնագիտական սեմինարների և լրացուցիչ դասընթացների կազմակերպման հետ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն վերջին տարիներին պարբերաբար կազմակերպում է նաև տարաբնույթ սեմինարներ, կինոդիտումներ և հանդիպումներ արտադրական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ֆակուլտետային ՈՒԳԸ ամենից առանցքային միջոցառումը ֆիզ. մաթ․ գիտ. թեկ. Պետրոս Պետրոսյանի հետ համատեղ կազմակերպվող գրաֆների տեսության սեմինարների շարքն է, որ անց է կացվում յուրաքանչյուր շաբաթ օրերին: Սեմինարները վարում են ոչ միայն ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, այլև հետազոտողներ ԵՊՀ-ից և այլ հաստատություններից: Սեմինարավարները ներկայացնում են ինչպես իրենց սեփական արդյունքները, այնպես էլ դասական ու նորագույն արդյունքներ միջազգային լավագույն ամսագրերից:


Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեմինարների մասնակիցները արտասահմանում գիտաժողովների մասնակցելուց հետո անցկացնում են մեկ կամ երկու սեմինար՝ պատմելով գիտաժողովում իրենց հանդիպած հետաքրքիր զեկուցումների մասին: Այս սեմինարների արդյունքում յուրաքանչյուր ուսումնական տարում ֆակուլտետում գրվում են գրաֆների տեսության վերաբերյալ տասնյակից ավելի կուրսային, ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր:


ԻԿՄ ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է լրացուցիչ դասընթացներ այնպիսի թեմաներով, որոնք ընդգրկված չեն ֆակուլտետի կրթական ծրագրում: 2012-2014 թթ. կազմակերպվել են CUDA համակարգով զուգահեռ ծրագրավորմանJavascript և Python ծրագրավորման լեզուների դասընթացներ Udacity և Codecademy կայքերի նյութերի օգնությամբ: Javascript-ի դասընթացի արդյունքում ստեղծվել է հայերեն Վիքիպեդիայի ավտոմատ խմբագրման WikiAutoDates գործիքը:

2015 թ․ փետրվարից սկսած ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվում են նեյրոնային ցանցերի վերաբերյալ վիդեոդասընթացներ Շերբրուքի (Կանադա) և Սթենֆորդի (ԱՄՆ) համալսարաններում կայացած դասընթացների նյութերով: Այս դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները ֆակուլտետի ուսանողներին թույլ են տվել մասնակցել հեղինակավոր Kaggle և TopCoder կայքերում կազմակերպվող առցանց մրցույթներին (շաքարախտային ռետինոպատիայի ախտորոշում, ձայնագրության լեզվի ճանաչում, դպրոցական քննական թեստերի լուծում), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում կայացած DeepHack.Q&A գիտական դպրոց-մրցույթին:


Յուրաքանչյուր տարվա ապրիլին ԻԿՄ ՈՒԳԸ-ն ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ ՈՒԳԸ գիտական նստաշրջանի աշխատանքներին: 2014 և 2015 թթ. ֆակուլտետային բաժանմունքում հնչել են շուրջ մեկ տասնյակ զեկուցումներ հիմնականում թվային մեթոդների, գրաֆների տեսության, ծրագրավորման թեմաներով:

 


Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Կարեն Համբարձումյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, 4-րդ կուրս)

    Ծնվել է 1996 թ. փետրվարի 17-ին Երևանում:
    2002-2007 թթ. սովորել է Հովհ. Շիրազի անվան հ. 169 դպրոցում: 2007-2013 թթ. սովորել է Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։

    2011 թ. Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։ 2013 թ. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից արժանացել է բրոնզե մեդալի։ 2013 թ. Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2013 թ. արժանացել է ՀՀ նախագահի «լավագույն աշակերտ» մրցանակին։

    2013 թ. ընդունվել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատ, 2017թ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրա։ 2014 թ. արժանացել է ՀՀ նախագահի «լավագույն բակալավր» մրցանակին։ 2016 թ. ընտրվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:

  • Հասմիկ Հակոբյան (ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, 3-րդ կուրս)
  • Տիգրան Գալստյան (3-րդ կուրս)
  • Մերի Կարապետյան (3-րդ կուրս)
  • Արմեն Դավթյան (3-րդ կուրս)
  • Նարինե Աղալարյան (2-րդ կուրս)

Վերջին թարմացումը՝  23.11.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին