Կառուցվածք
Կենսաբանության ֆակուլտետ

Մինչև Կենսաբանության ֆակուլտետի հիմնադրումը, դեռևս 1919 թ.՝ Երևանի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետին կից արդեն գոյություն է ունեցել բնագիտական ուսանողական գիտական խմբակ, որն ունեցել է նաև կենսաբանության բաժին: Հետագայում արդեն բուսաբան, պրոֆեսոր Հովակիմ Ղ. Բեդելյանը առանձին կենսաբանության ՈՒԳ խմբակ է հիմնադրել` գյուղատնտեսական և բժշկական ֆակուլտետներին կից, և հենց ինքն էլ եղել է խմբակի առաջին ղեկավարը:

Խմբակի նպատակն էր ավելի խորացված ծանոթանալ առարկային՝ փորձնական աշխատանքների միջոցով: Ճիշտ է, 1926թ. խմբակը դադարեցրել է իր գործունեությունը, բայց այն շատ արագ վերակազմավորվել է, ու 1933թ.՝ Կենսաբանության ֆակուլտետի հիմնադրմանը զուգահեռ շարունակել է իր ակտիվ գործունեությունը: Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է համալսարանի ՈՒԳԸ-ին զուգահեռ՝ 1947թ.:

Այժմ էլ Կենսաբանոթյան ֆակուլտետի ՈՒԳԸ-ն աչքի է ընկնում իր ակտիվ գորժունեությամբ, կազմակերպած բազմապիսի սեմինար-քննարկումներով, գիտաժողովներով, հասարակական արշավների մասնակցությամբ ու շատ այլ հետաքրքիր միջոցառումներով: Ֆակուլտետի ուսանողները հետաքրքրությամբ մասնակցում են ՈՒԳԸ միջոցառումներին և ունեն իրենց մեծ ներդրումը ՈՒԳԸ ակտիվ գործունեության մեջ:

 


ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Ռազմիկ Պապիկյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, մագիստրատուրա 1-ին կուրս)

    Ծնվել է 1994թ․ հուլիսի 7-ին Արթիկ քաղաքում։

    2001-2012թթ․ սովորել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։

    2012-2016թթ․ սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։

    2013թ․-ից անդամակցում է Կենսաբանների Հայկական Միություն ՀԿ-ին (նախկինում՝ Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա):

    2016-2018թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

    2018թ․ ընդունվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրա Մանրէաբանության և կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ։

    2018թ ընտրվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։

    2018թ․-ից անդամակցում է The Optical Society-ին։

     

  • Սոնա Հակոբյան (քարտուղար, 4-րդ)
  • Սուսաննա Գևորգյան (Մագ. 2-րդ)
  • Արփինե Այվազյան (Մագ. 1-ին)
  • Անահիտ Շիրվանյան (4-րդ)
  • Անի Կովալենկո (4-րդ)
  • Աննա Հարոյան (4-րդ)
  • Լուսինե Մկրտչյան (4-րդ)
  • Կարինե Նավասարդյան (4-րդ)
  • Մանե Ադամյան (4-րդ)
  • Տաթև Ամիրխանյան (4-րդ)
  • Տաթև Առաքելյան (4-րդ)
  • Անի Սիսակյան (3-րդ)
  • Աննա Սիսակյան (3-րդ)
  • Տաթև Ստեփանյան (3-րդ)

 

 Վերջին թարմացումը՝  25.03.2019

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին