



ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ժամանակակից պատմությունը սկիզբ է առնում 1984 թ-ին՝ ֆակուլտետի վերստեղծման պահից: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի նախագահ և անդամ են եղել ֆակուլտետի ներկայիս բազմաթիվ դասախոսներ, անվանի գիտնականներ:
Ստեղծման պահից ի վեր ֆակուլտետային ՈՒԳԸ-ն կազմակերպում է և շարունակում է կազմակերպել տարաբնույթ գիտական միջոցառումներ: Դրանցից հարկ է առանձնացնել երիտասարդ գիտնականների և ուսանողների ամենամյա տնտեսագիտական գիտաժողովը, որին բացի ֆակուլտետի ուսանողներից և ասպիրանտներից մասկանցում են նաև զեկուցողներ ՀՀ և արտասահմանյան մի շարք բուհերից: Գիտաժողովերին ներկայացված լավագույն զեկույցների թեզիսները տպագրվում են առանձին ժողովածուում: Բացի գիտաժողովներից, ֆակուլտետային ՈՒԳԸ-ն կազմակերպում է նաև օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղեր, սեմինարներ, դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, գիտաճանաչողական այցեր և այլն:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը․
Ծնվել է 1997 թ. հուլիսի 2-ին, քաղաք Գյումրիում:
2003-2011 թթ. սովորել է Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում, 2011-2014 թթ.՝ Գյումրու Ակադեմիական վարժարանում, եղել է վարժարանի ԱԽ նախագահ:
2014 թ.-ին գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը: 2014 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ: 2015թ. ընտրվել է ֆակուլտետային գիտական խորհրդի անդամ:
2015թ-ից հանդիսանում է ֆակուլտետի ՈՒԽ անդամ, պատվիրակ, ՈԻԽ իրավական հանձնաժողովի պատասխանատու: 2016թ. ՈԻԳԸ քարտուղար: 2017թ. նոյեմբերի 17-ին ՈԻԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված Ռեկտորատ» ծրագրի շրջանակներում եղել է ՏԿՖ դեկան: 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:
Մասնակցել է 1 գիտաժողովի, տարաբնույթ միջազգային ծրագրերի, կատարում է կամավորական աշխատանքներ, հեռուստատեսային բանավիճային խաղերում հանդես է գալիս որպես դատավոր:
Վերջին թարմացումը՝ 27.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |