Կառուցվածք
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն երկար տարիներ իր ակտիվ գործունեությունն է ծավալում ֆակուլտետում` իր աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ ուսանողների ու ասպիրանտների, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսարադասախոսական կազմին:

Ֆակուլտետային ՈՒԳԸ հիմնական նպատակը ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է, գիտական կադրերի պատրաստելը, որոնք հաջողությամբ կհամալրեն պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:

Առավել նշանավոր են եղել «Բնօգտագործումը և բնապահպանությունը ՀՀ-ում. էկոլոգիական հիմնախնդիրներ» խորագրով հանրապետական միջբուհական գիտաժողովը և «Սերվիսի և տուրիզմի դերն ու նշանակությունը հասարակական կյանքի կազմակերպման մեջ» խորագրով գիտաժողովը: Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն վերջին տարիներին ակտիվորեն կազմակերպում է գիտաժողովներ, մասնակցություն է ունենում ԵՊՀ ՈՒԳԸ գիտական նստաշրջաններին` ձևավորելով աշխարհագրության և երկրաբանության, սերվիսի և զբոսաշրջության, քարտեզագրության և կադաստրային գործի առանձին թեմատիկաներով բաժանմունքներ:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած քննարկումներ, սեմինարներ, տեղեկատվական հանդիպումներ, ֆիլմերի և գրքերի քննարկումներ և կլոր-սեղաններ` զբոսաշրջության, ջրի ու օդերևութաբանության համաշխարհային օրվան և երկրաշարժերի հիմնահարցերի ուսումնասիրությանը նվիրված, որի ընթացքում ՈՒԳԸ-ն համագործակցել է տարբեր գերատեսչական կառույցների հետ: 


 Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Մարիամ Տաշյան  (ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, 3-րդ կուրս)

 

Ծնվել է 2001թ.-ին Արարատի մարզի Արգավանդ համայնքում:
2007-2019թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Արգավանդի միջնակարգ դպրոցը:

2008- 2015թթ.-ին սովորել և ավարտել է Արսեն Սայանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2017-2018թթ.-ին եղել է Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը:
Դպրոցական տարիներին մասնակցել է տարատեսակ մրցույթների՝ ասմունքի, շարադարության, ինտելեկտուալ խաղերի ևն, զբաղեցնելով տարբեր հորիզոնականներ: Հաճախել է թատերական և ռոբոտաշինության խմբակների:
2019թ.-ին ընդունվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը: 2020թ.-ին ընտրվել է ՈՒԽ պատվիրակ, դարձել ՈՒԳԸ կամավոր, այնուհետև անդամ: 2021թ.-ին ընտրվել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:

  • Արմենուհի Հովհաննիսյան (Քարտուղար)
  • Լիլիթ Ամիրշատյան (ՏՀ պատասխանատու)
  • Հակոբ Ղազարյան   (ԸՀ պատասխանատու)
  • Մերի Նալբանդյան  (ԱԿ պատասխանատու)
  • Լիլիթ Ասրյան        
  • Մարիամ Ավետիսյան       
  • Սոֆյա Մարտիրոսյան        
  • Գայանե Հարությունյան     
  • Ռուզաննա Կիրակոսյան  
  • Սոնա Ասատրյան  
  • Գարեգին Վարդևանյան    
  • Անի Գևորգյան     
  • Գոհար Կարապետյան   
  • Անի Դանիելյան   
  • Ֆլորա Մարտիրոսյան  
  • Նելլի Մանուկյան   
  • Մանե Զուրաբյան
  • Մարո Խաչատրյան 
  • Ցողիկ Ենոքյան  
  • Նարեկ Պետրոսյան 
  • Իվետա Տոնոյան
  • Լիանա Խաչատրյան 
  • Սոնա Ավետիսյան 
  • Օվսաննա Տոնոյան 

Վերջին թարմացումը՝  23.11.2021

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին