



ԵՊՀ պատմության ֆակուլտետը, կանգնած լինելով համալսարանական կյանքի ձևավորման ակունքներում, մշտապես առանձնացել է գիտական ու հասարակական եռանդուն գործունեությամբ, ինչպես նաև՝ բանիմաց ու հեռանկարային կադրերի առատությամբ: Հատկանշական է, որ Պատմության ֆակուլտետում ուսանողական գիտական աշխատանքների ծավալումը սկիզբ է առել դեռևս 1920-ական թթ.:
Ձևավորված հարուստ ավանդույթների հենքի վրա ֆակուլտետի ուսանողական կյանքը մշտապես աչքի է ընկել գիտական ուղղվածություն ունեցող տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Գիտաժողովները, սեմինար-քննարկումները, բաց դասախոսությունները, հիշարժան իրադարձություններին ու գործիչներին նվիրված ցերեկույթները ֆակուլտետի առօրյայի անբաժան ուղեկիցներն են: Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած միջոցառումներից են դասախոսությունների շարքերը, դպրոցներում իրականացվող բաց դասերը, դպրոցական օլիմպիադաները և, իհարկե, միջֆակուլտետային ու հանրապետական գիտաժողովները: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները պարբերաբար մասնակցում են հանրապետական գիտաժողովների Գյումրիում, Վանաձորում և այլուր: Սերտորեն համագործակցելով ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ինչպես նաև «Վարդանանք» ռհդա-ի հետ, կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, մասնագիտական դասախոսություններ և այլն:
Վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դարձել պատմաբանի օրվան նվիրված գիտաժողովի կազմակերպումը, որը համախմբում է մի քանի տասնյակ ուսանողների հանրապետության տարբեր բուհերից: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներն արժեքավոր զեկուցումներով բազմիցս հանդես են եկել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտաժողովներում: Նրանց զգալի մասը, շարունակելով ակտիվ գործունեության ծավալումը, աչքի ընկնող դեր են կատարում գիտական, հասարակական, պետական կյանքի տարբեր ոլորտներում:
Տեղին է նշել, որ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահներ են եղել ֆակուլտետի ներկայիս դեկան, պ.գ.դ., պրոֆ. Էդիկ Մինասյանը և ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը: Գիտակցելով հարուստ ավանդույթների պահպանման ու խորացման անհրաժեշտությունը՝ ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներն այսօր էլ պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ են հետամուտ լինում տարաբնույթ միջոցառումների կազմակերպման գործին:
Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Տաթևիկ Հակոբյան (Պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, բակալավր 3-րդ կուրս)
Ծնվել է 2000 թ. մարտի 26-ին Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։ 2006-2018 թթ. սովորելէ Զովաբերի միջնակարգ դպրոցում։
2018 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատ։
2019 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) անդամ է։ Եղել է ֆակուլտետի ՈՒԳԸ լավագույն անդամ։ «Լավագույն ուսանող 2020» մրցույթում՝ հայագիտության ոլորտում, ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
2021 թ. դարձել է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահը։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց պատմության նոր և նորագույն շրջանները, ինչպես նաև Հին աշխարհի պատմությունը։
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |