Կառուցվածք
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն իր գործունեության ողջ ընթացքում ծառայել է որպես ֆակուլտետի ուսանողների գիտակազմակերպական ունակությունների իրացման հարթակ, աջակցել ուսանողական նախաձեռնությունների իրականացմանը: Ֆակուլտետի բոլոր բաժիններից ու կուրսերից ուսանողների համաչափ ներկայացվածության շնորհիվ ապահովվում է կազմակերպվող միջոցառումների մասնագիտական բազմազանություն ու հասցեականություն: 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպած միջոցառումները շոշափում են համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներ, գործնական նշանակալիության հարցեր: Վերջին տարիներին ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպած միջոցառումներից հատկանշական են ՄԱԿ-ի մոդել-համաժողովը, ԵԽԽՎ նիստի մոդել-համաժողովը, ինտելեկտուալ խաղ-մրցույթները, բանավեճերը (1, 2, 3), դիվանագիտական հնարքներին (1, 2) ու հռետորությանը, ինչպես նաև պատմական ու քաղաքական հիմնախնդիրներին նվիրված սեմինարների շարքերը, հանդիպումները օտարերկրյա դեսպանների ու հյուպատոսների հետ և այլն:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ակտիվորեն համագործակցում է ներֆակուլտետային կառույցների և ԵՊՀ այլ ֆակուլտետների ՈՒԳԸ-ների (1, 2, 3) հետ:  Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ դառնալ ցանկացող ուսանողները կարող են այդ մասին հայտնել համապատասխան առցանց հայտաձևի կամ էլ. փոստի միջոցով: 

 


Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Էդիկ Հարությունյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, 3-րդ կուրս)

    Ծնվել է 1994 թ. հունիսի 30-ին Երևան քաղաքում: 2001-2012 թթ. այցելել է Երևանի Վ. Վաղարշյանի անվան հ. 80 միջնակարգ դպրոցը: 

    2012 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը և մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, որի ընթացքում արժանացել է մի շարք պետական պարգևների և կրծքանշանների:
    2014 թ. սկսել է ուսումը ԵՊՀ-ում: Գիտական հետաքրքրությունները հիմնականում ընդգրկում են բալկանյան ժողովուրդների սոցիալ-քաղաքական պատմության ժամանակակից շրջանը, մասնավորապես՝ Բալկանյան 2-րդ, 3-րդ պատերազները և Հարավսլավիայի փլուզումը:
    2016 թ. փետրվարին  դարձել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղար, իսկ 2016 թ. նոյեմբերին՝ ընտրվել ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:
    Ունի տպագրված 1 գիտական հոդված:

  • Մանե Ղարիբյան (ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, 3-րդ կուրս)
  • Մհեր Հակոբյան (ասպ. 2-րդ կուրս)
  • Արմինե Սահակյան (4-րդ կուրս)
  • Ավնիկ Մելիքյան (4-րդ կուրս)
  • Տաթև Դերզյան (4-րդ կուրս)
  • Արմեն Միրզոյան (3-րդ կուրս)
  • Լևոն Չոմարյան (3-րդ կուրս)
  • Լուսինե Հարությունյան (3-րդ կուրս)
  • Տաթև Ղազարյան (2-րդ կուրս) 

Վերջին թարմացումը՝  14.03.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին