Կառուցվածք
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմավորվել է Ժուռնալիստիկայի առանձին ֆակուլտետի ստեղծմանն համընթաց: Թեև ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել էր 1949 թ.-ին Բանասիրական ֆակուլտետի կազմում, սակայն միայն 1999 թ. հոկտեմբերի 1-ին է ստեղծվել համապատասխան ֆակուլտետը:

Բանասիրական ֆակուլտետում գործող ՈՒԳԸ-ի ամբիոնային անդամներից և նոր ներկայացված ուսանողներից ու ասպիրանտներից էլ ձևավորվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված առաջին գիտական սեմինարներն ու գիտաճաչողական միջոցառումները տեղի են ունեցել հենց 1999 թ.-ին:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ՝ հոբելյանական գիտաժողովներուսանողական գիտական նստաշրջաններվարպետության դասեր, սեմինար-քննարկումներ, ռազմահայրենասիրական միջոցառումներ, հանդիպումներ հայտնի և լրագրողների համար ասելիք ունեցող մարդկանց հետ, համատեղ մրցույթներ և այլ միջոցառումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, ժուռնալիստական առանձին կառույցների հետ՝ վերջինիս հետ համատեղ կազմակերպելով արդյունավետ մասնագիտական բանավեճեր, լրագրողական հմտությունները զարգացնող տարաբնույթ միջոցառումներ, լրագրողական էթիկայի թեմայի վերաբերյալ բաց դասախոսություններ ու հանդիպումներ:


Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հաճախ են նաև տպագրվում՝ հանդես գալով ոչ միայն իրենց մասնագիտական-լրագրողական, այլև գիտական հոդվածներով:

 


Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Քնար Միսակյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն, մագ. 1-ին կուրս)
    Ծնվել է 1995 թ. հուլիսի 21-ին Հրազդան քաղաքում: 2001-2012 թթ. հաճախել է Երևանի հ. 136 միջնակարգ դպրոց։ 2009-2011 թթ. եղել է դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ:

    2012 թ. ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատ, 2016 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրա: Թղթակցել է «168 ժամ» պարբերականին, «Հայ զինվոր» շաբաթաթերթին, «Eritasard.am» էլեկտրոնային երիտասարդական լրատվամիջոցին և «Ցոլքեր» ամսագրին: 2015 թ-ից աշխատում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում:

    2012-2013 թթ. եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, 2014-2016 թթ.՝ ՈՒԳԸ քարտուղար, իսկ 2016 թ. սեպտեմբերից ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է: 2016 թ-ին հաղթող է ճանաչվել «ԵՊՀ լավագույն ուսանող-2016» մրցույթում`արժանանալով ԵՊՀ բրոնզե մեդալի:

    Մասնակցել է 10 գիտաժողովի, ունի տպագրված 2 գիտական հոդված: 
  • Ռոզա Վարդանյան (Ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, 5-րդ կուրս / հեռ.)
  • Հովհաննես Վարդանյան (մագ. 2-րդ կուրս)
  • Ռաֆայել Զարբաբյան (մագ. 2-րդ կուրս)
  • Ամալյա Կարապետյան (մագ. 1-ին կուրս)
  • Մելինե Հովհաննիսյան (մագ. 1-ին կուրս)
  • Մարինե Ստեփանյան (4-րդ կուրս)
  • Անուշ Խուդոյան (3-րդ կուրս)
  • Անահիտ Առաքելյան (3-րդ կուրս)
  • Լիլիթ Գասպարյան (2-րդ կուրս)
  • Իզաբել Սահակյան (2-րդ կուրս)
  • Շահանե Բաղդասարյան (2-րդ կուրս)
  • Անի Դավթյան (2-րդ կուրս)
  • Վարսիկ Սահրադյան (2-րդ կուրս)
  • Նանե Պետրոսյան (2-րդ կուրս)
  • Սլավա Բադալյան (2-րդ կուրս)
  • Կորյուն Սիմոնյան (2-րդ կուրս)
  • Լիլիթ Բոխյան (2-րդ կուրս)
  • Նելլի Պետրոսյան (2-րդ կուրս)
  • Մարիամ Բաղդասարյան (2-րդ կուրս)
  • Աննա Հակոբյան (2-րդ կուրս)
  • Մարիամ Խաչատրյան (2-րդ կուրս)
  • Լիանա Բրյան (2-րդ կուրս)
  • Արփինե Մուրադյան (2-րդ կուրս)
  • Անի Վարդանյան (2-րդ կուրս)
  • Ազնիվ Սիրադեղյան (5-րդ կուրս / հեռ.)
  • Ելենա Արամյան (5-րդ կուրս / հեռ.) 

Վերջին թարմացումը՝  13.02.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին