


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն: Այսօր հանրապետությունում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է առաջատարներից մեկը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն գործում է դեռևս խորհրդային տարիներից: Այժմ էլ ուսանողական գիտական ընկերությունը Իրավագիտության ֆակուլտետում ակտիվ գործողներից է: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն կազմակերպում և անցկացնում է տարբեր գիտական միջոցառումներ՝ գիտաժողովներ, դատախաղեր, սեմինարներ: Հաճախ կազմակերպվում են հանդիպումներ տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այցեր են կատարվում ՀՀ փաստաբանների պալատ, Ազգային ժողով, նախարարություններ և այլ պետական մարմիններ:
Հիշարժան միջոցառւոմների թվին են պատկանում՝ «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային, ամառային դպրոցը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ կազմակերպվող «Փախստականների իրավունք» ամառային դպրոցը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1997 թ. հուլիսի 1-ին Գյումրիում: 2015 թ.ավարտել է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը` ճանաչվելով 2014-2015 ուստարվա «Լավագույն աշակերտ»: 2015-2016 թթ. Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի շրջանակներում ուսանել է ԱՄՆ-ում: Ամերիկյան National Honor Society կազմակերպության անդամ է: 2013 թ-ից Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ է: 2015 թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` կրթությունը սկսելով 2016 թ-ից: Այժմ սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Աշխատել է «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակում` որպես պարտքերի հավաքագրման բաժնի մասնագետ: 2017 թ-ի սեպտեմբերից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ է, 2018 թ.-ի մայիսից` ՈՒԳԸ քարտուղար, դեկտեմբերից` ՈՒԳԸ նախագահ:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային և ներպետական տարաբնույթ ծրագրերի, դատախաղերի (ԿԽՄԿ ՄՄԻ, Jean-Pictet), մասնակցել է 1 գիտաժողովի, ունի տպագրված 1 հոդված:
Վերջին թարմացումը՝ 25.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |