Կառուցվածք
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Մայր բուհի հին ու հարուստ պատմություն ունեցող ֆակուլտետներից մեկն է:

Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է մաթեմատիկա, մեխանիկա և ակտուարական մաթեմատիկա մասնագիտություններով, որոնց ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեն ֆակուլտետային ՈւԳԸ-ի աշխատանքներին:

Ֆակուլտետային ՈՒԳԸ կազմակերպած հիմնական միջոցառումներից են դասախոսությունների և սեմինարների շարքերը: Սերտորեն համագործակցելով ԵՊՀ տարբեր, հատկապես բնագիտական ուղղվածության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստիտուտների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների հետ` ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է համատեղ սեմինար-քննարկումներ, մասնագիտական դասախոսություններ և այլն:

Առանձին հիշատակության է արժանի 2014 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին անցկացված «Զարգացնենք մեր մասնագիտական գիտելիքները» խորագրով սեմինարների շարքը և ԵՊՀ երեք այլ ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ համատեղ կազմակերպած Միջֆակուլտետային ֆիզիկամաթեմատիկական բնույթի ինտելեկտուալ խաղը:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն պարբերաբար իրականացնում է ցածր կուրսերի ուսանողներին մասնագիտական հարցերում օգնելուն միտված սեմինարներ: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների և օլիմպիադաների:

 


Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Արամ Գրիգորյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ)

     

    Ծնվել է 1995 թ. հուլիսի 26-ին Երևանում:

    2002-2010 թթ. սովորել է Երևանի համար 160 հիմնական դպրոցում, 2010-2013 թթ.՝ Բ. Ժամկոչյանի անվ. համար 119 ավագ դպրոցում:

    2013 թ-ից սովորում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մեխանիկայի բաժնի բակալավրում:

    2015 թ-ից ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ է, 2017 թ-ից՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:

     
     
  • Պողոսյան Նանե քարտուղար 4-րդ կուրս
  • Մկոյան Հասմիկ ասպ. 3րդ կուրս
  • Մարգարյան Արաքս ասպ 3րդ կուրս
  • Հարոյան Լևոն մագ. 1ին կուրս
  • Միքայելյան Վազգեն 4-րդ կուրս
  • Նավասարդյան Շանթ 4-րդ կուրս
  • Հայրապետյան Ֆելիքս 4-րդ կուրս
  • Միրզոյան Տաթև 4-րդ կուրս
  • Կարապետյան Սյուզի 3-րդ կուրս
  • Հակոբյան Սվետլանա  3-ր կուրս

Վերջին թարմացումը՝  23.11.2017

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին