Կառուցվածք
Արևելագիտության ֆակուլտետ

Արևելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: 1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է տարիներ անց` 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը:

Ուսանողական գիտական ընկերությունն Արևելագիտության ֆակուլտետում ակտիվորեն գործել է դեռ խորհրդային տարիներից: Տարբեր տարիների ֆակուլտետային ուսանողական այս կառույցը ղեկավարել են բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բ.գ.թ., դոցենտ Սամվել Կարաբեկյանը:

Վերջին տարիներին ֆակուլտետային ՈՒԳԸ-ի աշխատանքները նոր թափ են հավաքել: Դրանում նշանակալի է ֆակուլտետի ուսանողական կառույցի նախկին նախագահ, ԵՊՀ իրանագիտության բաժնի շրջանավարտ Վարդան Կոստանյանի ներդրումը: 

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնցից, թերևս, կարելի է առանձնացնել «Արևելքից արևելք» ավանդական միջբուհական գիտաժողովը, Մերի Քոչարի անվան բանավեճի ֆակուլտետային առաջնությունը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի «Սպիտակ» մասնաշենքի առաջնությունը, «Արևելյան հիմնահարցեր» դասախոսությունների շարքը (1, 2, 3, 4, 5):

 


Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

Տաթևիկ Դունամալյան (Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ)

  •  Ծնվել է 1998 թվականի  հոկտեմբերի 12-ին Երևանում։

    2005-2014 թվականներին սովորել է Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցում և եղել է Աշակերտական խորհրդի նախագահ:

    2014-2016 թվականներին սովորել է Երևանի Ա․ Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում և եղել է  Աշակերտական խորհրդի նախագահ:

    2016 թվականին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի  Իրանագիտության բաժին և առ այժմ սովորում է վերոնշյալ ֆակուլտետի մագիստրատուրայում:

    2016 թվականից հանդիսանում Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ:

    2017թվականին եղել է ԵՊՀ ՈւԽ կողմից կազմակերպված «Ուսանող-2017» մրցույթի հաղթող:

    2018 թվականից անդամակցում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությանը:

    2018 թվականից հանդիսանում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար:

    2020 թվականից առ այժմ հանդիսանում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:

    2019թ․ Ճանաչվել է «ԵՊՀ լավագույն ուսանող»։

 

Վերջին թարմացումը՝  02.11.2021

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին