Կառուցվածք
Քիմիայի ֆակուլտետ

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործունեությունը սկսվել է ԵՊՀ ՈՒԳԸ կազմավորման աշխատանքներին զուգահեռ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կազմում մշտապես ներառվել են բանիմաց, աշխատասեր ու գիտակ ուսանողներ, ովքեր փորձել են օրինակ ծառայել իրենց համալսարանական կրտսեր ընկերների համար: ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր ևս շարունակում է ակտիվորեն աշխատել:


Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում լուրջ աշխատանքներ են տարվում ուսանողական գիտական կյանքը հետաքրքիր դարձնելու համար: Այդ աշխատանքներում իր զգալի ավանդն ունի նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ն, որը կազմակերպում է տարաբնույթ կոնֆերանսներ, գիտաժողովներ, սեմինար-դասընթացներ, սեմինար քննարկումներ և բազմաբնույթ գիտաճանաչողական այցեր ՀՀ-ում գործող հեղինակավոր գործարաններ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է նաև ֆակուլտետային ՈՒԽ-ի հետ՝ վերջինիս հետ համատեղ կազմակերպելով ինտելեկտուալ խաղեր և զանազան այլ միջոցառումներ:


Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն լայն աշխատանքներ է տանում հատկապես առաջին կուրսեցիների հետ, փորձում նրանց հենց սկզբից ծանոթացնել համալսարանական կյանքին և ուսանողական անցուդարձին: Հաճախ ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվում են այցելություններ Անօրգանական քիմիայի և Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի անդամներն այցելում են նաև հանրակրթական դպրոցներ և զեկուցումներով հանդես են գալիս ուսանողական գիտաժողովների ժամանակ:

Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի անդամները ոչ միայն ակտիվ մասնակցում են համալսարանական կյանքին, այլև իսկապես զբաղվում են գիտությամբ: Ֆակուլտետայի ՈՒԳԸ-ն ակտիվորեն համագործակցում է ԵՊՀ այլ ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ՝ մասնակցելով համատեղ կազմակերպված միջոցառումների: Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն համագործակցում է նաև «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի» հետ: Երևանում կայացած «Քիմիան այսօր-2014» խորագրով երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժողովին (4th International Conference of Young Scientists: Chemistry Today - 2014) մասնակցություն են ունեցել նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ի անդամներից մի քանիսը:

Վերջերս ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում կազմակերպվել էր «Թմրամիջոցներ ու թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» սեմինարըորը ֆակուլտետում արդեն ավանդական դարձած միջոցառում է և մեծ պահանջ ունի ուսանողների շրջանում: Շարունակվելու է նաև «Վիքիմեդիա Հայաստանի» և ֆակուլտետային ՈՒԳԸ համագործակցությունը:

 

Հատկանշականէֆակուլտետիառաջինևերկրորդկուրսիուսանողներիհամարկազմակերպված «Շտապօգնություն՝քիմիկներին» դասընթացներիշարքը, որըիրմեջներառումէքիմիա, բարձրագույն  մաթեմատիկաևֆիզիկաառարկաներիկրճատ, բացատրականկուրսեր: ՖակուլտետայինՈւԳԸանդամներըամենտարիիրենցմասնակցություննենունենումմիջազգայինգիտաժողովներումևիրենցակտիվգործունեությանհամարպարգևատրվումենհամալսարանիկողմից: Ամենամիսկազմակերպվողայցելություններըդեպիքիմիականինստիտուտներհնարավորությունէ  ընձեռումուսանողությանըդեռցածրկուրսերիցծանոթլինելմասնագիտականգիտականկենտրոններինդրանցգործունեությանըևհետագագիտականկարիերայիհամարլավհիմքստեղծել:

 

 


Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Շուշաննա Վարդանյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ)

    Ծնվել է 1999թ-ի հոնվարի 14-ին Հրազդան քաղաքում: 2005-2016թթ սովորել է Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում:

    2006-2016թթ. հաճախել է դպրոցի երգչախումբ, որի կազմում հաղթանակներ են տարել «Երգող Հայաստան» երգչախմբային ամենամյա մրցույթներին զբաղեցնելով պատվավոր ՝ առաջինից երրորդ տեղերը: Մասնակցել է դպրոցական, քաղաքային , մարզային և հանրապետական օլիմպիադաների քիմիա և կենսաբանություն առարկաներից, ինչպես նաև ԵՊՀ առարկայական օլիմպիադաներին քիմիա առարկայից` ունենալով հաջողություններ:

    2015թ-ին Հրազդանի N1 դպրոցը ներկայացնող «Պրոտոն» թիմի կազմում մասնակցել է «Այբ» դպրոցի կողմից կազմակերպված ամենամյա «Պատանի քիմիկոս» համահայկական մրցաշարին գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը:
    2016թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի Քիմիա բաժին: Անդամակցել է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությանը , եղել է ֆակուլտետային ՈւԳԸ-ի Տեղեկատվական հարցերով պատասխանատու, այնուհետև ֆակուլտետային ՈւԳԸ քարտուղար:

    2017թ-ի մայիսի 4-6-ը մասնակցել է ԱրՊՀ-ի կողմից կազմակեպված Շուշիի ազատագրման 25 ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:
    2017թ-ի սեպտեմբերին ընտրվել է Քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:

     

  • Առաքելյան Գոհար (ՈՒԳԸ քարտուղար,2-րդ կուրս)
  • Ադոնց Հովհաննես (3-րդ կուրս)
  • Եգանյան Տիգրան (2-րդ կուրս)
  • Թորոսյան Միքայել (2-րդ կուրս)

 

Վերջին թարմացումը՝  23.11.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին