



ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անբաժան մասն է ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերությունը: Փիլիսոփայական ՈՒսանողական գիտական խմբակը ստեղծվել է 1924 թ. հոկտեմբեր-նոյեմբերին` անվանի հասարակական գործիչ, փիլիսոփա, պրոֆեսոր Հայկ Գյուլիքևխյանի կողմից: Դեռևս 1920-ական թթ. ձևավորման փուլում գտնվող ՈՒԳ խմբակների աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է եղել «Խորհրդային Հայաստան» թերթի կուսակցական բաժնի վարիչ, հետագայում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրի Գաբրիելյանը: Խմբակի անդրանիկ սերնդի առավել ակտիվ և աչքի ընկնող անդամներից են եղել Աբգար Հովհաննիսյանը, Հարություն Փանոսյանը, Գարեգին Վանանդեցին, Նորայր Դաբաղյանը, Էզրաս Հասրաթյանը: ՈՒԳԸ լավագույն աշխատանքների համար խրախուսված և մրցանակակիրներ են եղել Գևորգ Բրուտյանը, Հրաչիկ Շաքարյանը:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն իր գործունեության ողջ ընթացքում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստել են ֆակուլտետի մշակութային և գիտական կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Միջոցառումների շարքում կարող ենք հատկապես առանձնացնել տարբեր տարիներին կազմակերպված գիտաժողովները, որոնք ԵՊՀ ՈւԳԸ շնորհիվ վերածվել են ամենամյա գիտական նստաշրջանների:
Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կազմակերպած գիտական միջոցառումների թվին են պատկանում նաև բազմաբովանդակ սեմինարներըգիտական ճամբարևշները և բաց դասերը, որոնք թույլ են տալիս առավել խորությամբ անդրադառնալ ուսանողներին հետաքրքրող թեմաներին, արտալսարանային քննարկումներ կազմակերպել, ինչպես նաև համագործակցել այլ ֆակուլտետների, համալսարանների, հոգեբանական կենտրոնների հետ: Այդպիսիք են եղել հոգեսոմատիկ հիվանդություններին նվիրված սեմինարները ԵՊԲՀ-ի հետ, թերապիաների մասին սեմինարների շարքը «Գոյ», «Հիլֆման» հոգեբանական կենտրոնների հետ: Միջֆակուլտետային կապերի ամրապնդմանն են ուղղված նաև բանավեճերն, ինտելեկտուալ խաղերը, որոնք օգտակար են հատկապես մասնագիտական էական հմտություններ միմյանց փոխանցելու տեսանկյունից:
Անմասն չեն մնում նաև մշակութային միջոցառումները, որոնցից հատկապես հիշատակության են արժանի տարբեր թանգարաններ և պատկերասրահներ կատարած այցերը, հայտնի մշակութային գործիչների հետ հանդիպումները: Այս միջոցառումները խթանում են ուսանողների մեջ հետաքրքրվածություն դեպի արվեստը և մշակույթը: Ուսանողական գիտական ընկերությունը օգտագործում է նաև ուսանողների ստեղծագործական, դերասանական ներուժը, որը առավել լավ արտացոլվում է փիլիսոփայության միջազգային օրվան նվիրված բեմականացումներում և այլ մշակութային միջոցառումներում:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում։
2006-2017 թվականներին սովորել է Արագածոտնի միջնակարգ դպրոցում։
2017-2021թվականներին սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանություն բաժնում։
2021-ին ընդունվել է Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն մագիստրոսական ծրագիր։
Սովորում է անվճար համակարգում։ 2018 թվականին արժանացել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի անվանական կրթաթոշակին։
2018-ից անդամակցում է կառույցին, 2019-ից ՈՒԳԸ նախագահ է։
Հանդիսանում է ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
Ունի զեկուցած երկու գիտական հոդված:
Վերջին թարմացումը՝ 23.11.2021
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |