


ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` ֆիզիկա և մաթեմատիկա բաժիններով, հիմնադրվել է 1933թ.։ 1947 թ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հիմնադրումից հետո ֆակուլտետում ձևավորվում է համապատասխան բաժանմունք։ Ֆիզիկայի զարգացմանը խթանելու նպատակով 1959 թ. Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնանում և կազմավորվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ ևս ՈՒԳԸ-ն շարունակում է ակտիվորեն գործել։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է և՛ ֆակուլտետային, և՛ միջազգային մասշտաբի միջոցառումներ: Ֆակուլտետային միջոցառումներից են սեմինար քննարկումների շարքը, հատուկ պարապմունքների շարքը, ինտելեկտուալ խաղերը, այցերը ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտներ և այլն։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն OSA (Ամերիկյան օպտիկական ընկերություն) և SPIE (Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպություն) միջազգային գիտական ուսանողական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է միջազգային մակարդակի միջոցառումներ, որոնցից են` FOP (Frontiers in Optics & Photonics - 2012), IONS (International OSA Network of Students 2013) և այլն։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1997 թ. փետրվարի 21-ին, Շիրակի մարզի Բայանդուր համայնքում:
2003-2014 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
2014թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:
2016թ.-ից եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ անդամ:
2016թ. դեկտեմբերից OSA (The Optical Society) armenian chapter-ի անդամ է:
2017թ. սովորում է Ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 2017թ. հուլիսից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող:
Գիտական հետազոտություններով զբաղվող PPT (Plasma Physics and Technology) ստարթափ-ընկերության համահիմնադիրն է:
2017թ.-ի սեպտեմբերից ընտրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:
Վերջին թարմացումը՝ 20.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |