Կառուցվածք
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմավորումն անմիջապես հաջորդել է 1991 թ. ֆակուլտետի հիմնադրմանը: Ֆակուլտետային ՈՒԳԸ կողմից կազմակերպված առաջին գիտական սեմինարներն ու գիտաճաչողական միջոցառումները տեղի են ունեցել ընդամենը մի քանի ամիս անց` 1992 թ. սկսած:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես աչքի է ընկնում ակտիվությամբ և հաճախ կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ՝ ուսանողական գիտաժողովներ, մասնագիտական սեմինարների շարքեր, էսսեների մրցույթներ, մասնագիտական դասընթացներ և այլն: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է նաև ԵՊՀ այլ ֆակուլտետների հետ՝ մասնակցելով համատեղ կազմակերպված մի շարք ծրագրերի:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հաճախ տպագրում են նաև իրենց գիտական ու գիտահանրամատչելի հոդվածները՝ հանդես բերելով մասնագիտական բարձր որակներ: Ֆակուլտետի ՈՒԳԸ-ում կարևորվում է մասնագիտական հմտություններն ի նպաստ բոլորի գործի դնելու գաղափարը, ինչի մասին են վկայում մի շարք համագործակցային ծրագրերն այլ կազմակերպությունների հետ:

 


Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  •  [կազմն այս պահին թարմացվում է]

  • Վեներա Ստեփանյան (4-րդ)
  • Ռուզաննա Մնացականյան (3-րդ)
  • Մարիամ Մարտիրոսյան (Մագ. 2-րդ)
  • Անի Նալբանդյան (4-րդ)
  • Աննա Մարտիրոսյան (4-րդ)
  • Կարինե Հովհաննիսյան (4-րդ)
  • Սուսաննա Դանիելյան (4-րդ)
  • Քրիստինե Օհանյան (4-րդ)
  • Անի Քամալյան (2-րդ)
  • Մարինե Մարգարյան (2-րդ)

 

Վերջին թարմացումը՝  23.11.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին