


ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմավորվել է ֆակուլտետի ստեղծմանն համընթաց: Ֆակուլտետում ուսանողական կյանքը մշտապես աչքի է ընկել գիտական ուղղվածություն ունեցող բազմազան միջոցառումների կազմակերպմամբ` գիտաժողովներ, թեմատիկ սեմինար-քննարկումներ, ֆիլմի դիտումներ բաց դասախոսություններ, հիշարժան իրադարձություններին ու գործիչներին նվիրված ցերեկույթներ:
Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ԵՊՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող «Ռուսական կենտրոն»-ի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի հետ: Համատեղ ջանքերով ներկայումս կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, կինոդիտումներ, մասնագիտական դասախոսություններ, օլիմպիադաներ, գիտաժողովներ և այլն:
Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1994 թ. հունվարի 28-ին ք. Երևանում։ 2000-2010 թթ. հաճախել է Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 միջնակարգ դպրոցը։
2010 թ. ընդունվել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի Ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 2012-2014 թթ. զորակոչվել և ծառայել է Հայոց բանակում՝ որպես կրտսեր հրամանատար:
2015 թ.-ից եղել է ֆակուլտետի ՈւԳԸ, ինչպես նաև ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի անդամ: Իսկ 2016 թ. ընտրվել է ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ։
Մասնակցել է 3 գիտաժողովի, ունի տպագրված 2 գիտական հոդված։
Վերջին թարմացումը՝ 05.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |