

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն ունի հստակ ձևավորված ավանդույթներ՝ շնորհիվ երկար տարիների կայուն և բեղումնավոր գիտական աշխատանքի: Այդ ընթացքում կառույցը հասցրել է ձեռք բերել վստահություն ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից՝ դառնալով ֆակուլտետի` գիտությամբ հետաքրքրվող ուսանողներին համախմբող հարթակ:
Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի գործունեության շրջանակը լայն է. կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ, մասնագիտական ֆիլմերի դիտում-քննարկումներ, կլոր սեղան-քննարկումներ, օլիմպիադաներ: Հատկապես կարելի է շեշտել յուրաքանչյուր տարի նոյեմբերին կազմակերպվող գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման հերթական տարեդարձին: Գեղեցիկ ու միավորող ավանդույթ դարձած գիտաժողովը համախմբում է ֆակուլտետի ուսանողներին՝ հնարավորություն տալով վերջիններիս ներկայացնելու սեփական հետազոտական վերջին ձեռքբերումները:
Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն քաջալերում է ապագա սոցիոլոգ ուսանողների մասնակցությունն ՈՒԳԸ աշխատանքներին. դեռ առաջին կուրսից կարելի է ֆակուլտետային ՈՒԳԸ-ին անդամակցել որպես կամավոր, իսկ հետագա արդյունավետ աշխատանքի դեպքում՝ արդեն որպես ՈՒԳԸ լիիրավ անդամ: Անկախ ամեն ինչից, գործունեության ընթացքում չի դրվում հստակ տարանջատում ՈՒԳԸ անդամի և կամավորի միջև՝ կարևորություն տալով ցանկացած նոր գաղափարի և իրականանալի առաջարկի:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ունի բլոգ-տիրույթ՝ ՍոցիոԲլոգիա:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Վերջին թարմացումը՝ 27.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |